Բրիտանական թագի ժառանգորդ արքայազն Չարլզը մայիսի 22–ին իրեն փորձել է դիջեյի կարգավիճակում։ «BBC News»–ի փոխանցմամբ՝ դա տեղի է ունեցել, երբ 63–ամյա արքայազնը Տորոնտոյում երիտասարդական կենտրոն է այցելել։ Կենտրոնի աշխատակիցները թագաժառանգին ցույց են տվել, թե ինչպես պետք է կառավարել դիջեյական վահանակը, ինչից հետո Չարլզը փորձել է ինքնուրույն դա անել և արժանացել է «ուսուցիչների» գովեստին։
Մեկնաբանելով այս դեպքը՝ «BBC News»–ը ենթադրել է, որ արքայազն Չարլզը որոշել է հետևել իր որդու՝ Հարիի օրինակին, ով որոշել է դիջեյություն սովորել։
Հիշեցնենք, որ երկու շաբաթ առաջ էլ արքայազն Չարլզը իրեն փորձել էր հաղորդավարի կարգավիճակում։ Նա «BBC Scotland» հեռուստաընկերության եթերում եղանակի տեսության թողարկումն էր վարել։
Արքայազն Չարլզը դիջեյ է դարձել