Հայաստանի սոցիալ–տնտեսական վիճակի տխուր տվյալները. ներկայացնում է ՀԱՎԾ–ն
Օրերս Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է «Պարենային ապահովություն և աղքատություն. 2012թ. հունվար–մարտ» զեկույցը, որի տվյալները հաստատում են Հայաստանում առկա աղետալի սոցիալ–տնտեսական իրավիճակը։ Համաձայն զեկույցի՝ Հայաստանում աղքատության ցուցանիշը կրկնապատկվել է. եթե 2008թ. աղքատների թիվը կազմել է 17,6 տոկոս, ապա 2009թ. այդ ցուցանիշը բարձրացել է՝ դառնալով 34,1 տոկոս, իսկ 2010թ. աղքատների թիվը հասել է բնակչության 35,8 տոկոսին։ Աճել է նաև ծայրահեղ աղքատների թիվը՝ 2008թ. 1,6 տոկոսից 2010թ. հասնելով ավելի քան 3 տոկոսի։
Այս տարիների ընթացքում աճել է նաև գործազրկության ցուցանիշը։ Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2008թ. 231 600–ից գործազուրկների թիվն աճել է և 2011թ. արդեն կազմել է 265 700։
Զեկույցում հրապարակված են նաև ՀՀ արտաքին պարտքի մասին տվյալները. 2007թ. Հայաստանի արտաքին պարտքը կազմել է 1 մլրդ 449 մլն դոլար, 2009թ. պարտքն աճել է՝ հասնելով 2 մլրդ 966 մլն դոլարի, 2010թ. այն կազմել է 3 մլրդ 300 մլն դոլար, իսկ 2011թ.՝ 3,5 մլրդ դոլար։
Անշեղորեն մեծանում է նաև գնաճի թափը։ Եթե 2007թ. գնաճը եղել է 4,4 տոկոս, ապա 2011թ. պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այն հասել է 7,7 տոկոսի, իսկ միայն 2012թ. առաջին եռամսյակում՝ հունվար–մարտին, գնաճը կազմել է 3,3 տոկոս։ ՀԱՎԾ–ի զեկույցում ներառված չեն տվյալներ հետընտրական շրջանի գնաճի մասին։
Մտահոգիչ են նաև արտագաղթի մասին տվյալները։ Հայաստանի միգրացիոն ծառայությունը հրապարակել է այս տարվա 4 ամիսների ընթացքում Հայաստանի Հանրապետությունից հեռացած մարդկանց քանակի մասին տվյալներ։ Ըստ այդմ՝ Հայաստանից 2012թ. առաջին չորս ամիսներին հեռացել է 57 320 մարդ, ինչը 10 000–ով ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։
Այս ամենի համապատկերին, նույն ՀԱՎԾ–ի տվյալներով, 2012թ. առաջին 4 ամիսներին արձանագրվել է տնտեսական ակտիվության աճ՝ 7,2 տոկոս։