Աշոտ Գրիգորյան. «Եթե չեք օգնում, մի՛ խանգարեք, իսկ եթե խանգարում եք, ամո՛թ ձեզ»
Այսօրվա ասուլիսին Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը հիշեցրել է, որ Սլովակիայում Հայոց ցեղասպանությունը ժխտողներին հինգ տարի ազատազրկում է սպասվում։
«Սլովակիան ընդունեց Հայոց ցեղասպանության մերժման քրեական օրենքը, սակայն հայկական մամուլը լռում է այդ մասին»,–ասել է բանախոսը։
«Սլովակիայում Ադրբեջանի դեսպանն ադրբեջանական ԶԼՄ-ին տեղեկացրել է, որ նման օրենք չի ընդունվել և երբևէ չի էլ ընդունվի: Մենք նամակով դիմեցինք նրան պարզաբանում ստանալու համար, սակայն մնաց անպատասխան: Հետո ստացա նամակ, թե ՀՀ արտգործնախարարը դեմ է, որ մենք բարձրաձայնենք Սլովակիայում ընդունված օրենքի մասին»,- ասել է Ա. Գրիգորյանը:
Վերջինս հիշեցրել է, որ Ֆրանսիայի Սենատում Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի քննարկման սկզբում Սենատի նախագահը հիշեցրել է, որ նման օրենք արդեն Սլովակիան ընդունել է:
«Ես հիմա կոկորդով պետք է բղավեմ՝ եթե ձեռք ձեռքի տված չեք պայքարելու, խնդրում ենք, եթե չեք օգնում, մի՛ խանգարեք, իսկ եթե խանգարում եք, ամո՛թ ձեզ. ինչպե՞ս կարող եք խանգարել»,– ընդգծել է Աշոտ Գրիգորյանը:

7or.am