Լրահոս

22.05.2012 14:10


Քաղաքագետ. «Հնարավոր ռազմական գործողությունների վերսկսման դեպքում ՀԱՊԿ անդամ երկրները պատրաստ են աջակցել Հայաստանին»

Քաղաքագետ. «Հնարավոր ռազմական գործողությունների վերսկսման դեպքում ՀԱՊԿ անդամ երկրները պատրաստ են աջակցել Հայաստանին»

Այսօրվա ասուլիսին քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն, անդրադառնալով  ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բարդյուժայի երեկվա հայտարարությանը, թե Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսման դեպքում ՀԱՊԿ անդամ պետությունները կաջակցեն Հայաստանին, ասել է սա առաջին ազդանշանն էր՝ Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների դեպքում Հայաստանին աջակցելու հարցում: «Երեկ տեղի ունեցած տեսակամուրջ-ասուլիսի ընթացքում բավականին հետաքրքիր գնահատականներ էին հնչել հնարավոր սպառնալիքների մասին: Բորդյուժայի խոսքից պարզ է դառնում, որ ՀԱՊԿ անդամ բոլոր երկրները պատրաստ են աջակցել Հայաստանին հնարավոր գործողությունների վերսկսման դեպքում։ Սակայն «եթե»-ներով խոսելը վաղ է, և այսօր լուրջ սպառնալիք գոյություն չունի»,–ասել է բանախոսը:

 

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը