Լրահոս

22.05.2012 12:45


Մ. Դանիելյան. «Կասկադում տեղի ունեցածը իշխանությունների կազմակերպած առաջին քայլերից էր»

Մ. Դանիելյան. «Կասկադում տեղի ունեցածը իշխանությունների կազմակերպած առաջին քայլերից էր»

Մայիսի 21-ին Երևանում տեղի ունեցած Բազմազանության երթը, որի ժամանակ նաև բախումներ են տեղի ունեցել, ապատեղեկատվության պատճառով է քաոս դարձել։ Այս կարծիքին է երթի կազմակերպիչներից «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ–ի ներկայացուցիչ Գոհար Շահնազարյանը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա պնդել է, որ աբսուրդի գագաթնակետն էր հայտարարել, թե տեղի ունեցածը գեյ-շքերթ է:

Այն պաստառները, գոռոցներն ու կարգախոսները, որ այնտեղ հնչում էին, ուղղակի զարհուրելի էին: Սա վտանգավոր միտում է, որը որակում եմ չափազանց մտահոգիչ,-ասել է նա։

«Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ–ի նախագահ Հովհաննես Մադոյանն էլ կարծում է, որ ինչ–որ մարդկանց ձեռնտու է նման ապատեղեկատվություն տարածելը։

Երեկ Կասկադում տեղի ունեցածը իշխանությունների կազմակերպած առաջին քայլերից էր, որը Հայաստանին ի վերջո բերելու է անդունդի եզրին: Մեզ սպասում են ավելի լուրջ խնդիրներ, Հայաստանում ուժ է հավաքում զինվորաքրեական թևը,-սա էլ ասել է Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը