Լրահոս

22.05.2012 12:09


Ավտոպատահարներ

Ավտոպատահարներ

Մայիսի 21-ին՝ ժամը 19։51-ին, ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի զորամասի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և առաջամասով կախվել ձորակը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարար ջոկատը:

Փրկարարները Թ. Տոնոյանին պատկանող «Աուդի» մակնիշի 26ԼՏ813 պ/հ ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի մաս:

Զոհեր և տուժածներ չկան:

 

   ***

Նույն օրը՝ ժամը 20։45-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան-Եղեգնաձոր ավտոճանապարհի 80-րդ կմ-ում (Քյարքիի հատված) այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է  մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։42-ին, մարվել` 21։48-ին:

Ամբողջությամբ այրվել է «Գալաքսի տուր» տաքսի ծառայությանը պատկանող «Շկոդա» մակնիշի Տ2634 պ/հ ավտոմեքենան: Զոհեր և տուժածներ չկան:

Այս խորագրի վերջին նյութերը