Վարդան Օսկանյան. «Ամեն ինչ նորմալ կընկալվեր, եթե չլիներ նախագահի՝ Չիկագո չմեկնելու պաշտոնական բացատրությունը»
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը «Ֆեյսբուք»–ի իր էջում քիչ առաջ նոր գրառում է կատարել.
«Հետևում եմ Չիկագոյում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շուրջ իրադարձություններին: Մեծ հաշվով՝ լավ կլիներ, որ Հայաստանի նախագահն այնտեղ լիներ: Բազմակողմ նման հնարավորություններ շատ չեն լինում, և դա փայլուն առիթ է Հայաստանին հուզող խնդիրները այլ երկրների ղեկավարների հետ քննարկելու: Սակայն, իհարկե, միշտ չէ, որ նախագահները բոլոր գագաթաժողովներին կարող են գնալ: Ես խնդիր չէի տեսնի, եթե նախագահի՝ գագաթաժողովին չմասնակցելու մեկնաբանությունը չլիներ այն, ինչ՝ էր, որ ՆԱՏՕ-ի հռչակագրի նախագծում ներառված է Հարավային Կովկասում և Մոլդովայում հակամարտությունների լուծման վերաբերյալ ընդհանրական ձևակերպում, որը չի համապատասխանում ԵԱՀԿ շրջանակներում հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ վերջին տարիներին ընդունված հայտարարություններին և որոշումներին: Նախ, այս մեկնաբանությունը պարտվողական դիրքորոշում է: Ճիշտ այն է, ինչ Ադրբեջանը կուզեր, որ Հայաստանը այդպես հասկանար: Երկրորդ, սա ինքնամեկուսացման ամենակարճ ճանապարհն է: Երրորդ, ԼՂ հարցի կարգավորումը ՆԱՏՕ-ին չէ վերապահված, ուստի նրա կողմից ձևակերպումը չի կարելի որպես հիմք ընդունել: Եթե նման ձևակերպում հայտնվեր ԵԱՀԿ փաստաթղթերում, միգուցե Հայաստանի արձագանքը հասկանալի լիներ: Չորրորդ, համենայն դեպս, ՆԱՏՕ-ի հռչակագրում չի ասվում, որ Ղարաբաղի հարցը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում: Այն ընդամենը արձանագրում է երկրների այսօրվա դե յուրե իրավիճակը: Հինգերորդ, եթե այս տրամաբանությամբ դատենք, ապա Հայաստանի նախագահը չպետք է մեկնի Իրան, Վրաստան և շատ այլ երկրներ: Ամփոփելով՝ կրկնեմ, որ ամեն ինչ նորմալ կընկալվեր, եթե չլիներ նախագահի՝ Չիկագո չմեկնելու պաշտոնական բացատրությունը»,–գրել է նա:
Վարդան Օսկանյան. «Ամեն ինչ նորմալ կընկալվեր, եթե չլիներ նախագահի՝ Չիկագո չմեկնելու պաշտոնական բացատրությունը»
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը «Ֆեյսբուք»–ի իր էջում քիչ առաջ նոր գրառում է կատարել.
«Հետևում եմ Չիկագոյում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շուրջ իրադարձություններին: Մեծ հաշվով՝ լավ կլիներ, որ Հայաստանի նախագահն այնտեղ լիներ: Բազմակողմ նման հնարավորություններ շատ չեն լինում, և դա փայլուն առիթ է Հայաստանին հուզող խնդիրները այլ երկրների ղեկավարների հետ քննարկելու: Սակայն, իհարկե, միշտ չէ, որ նախագահները բոլոր գագաթաժողովներին կարող են գնալ:
Ես խնդիր չէի տեսնի, եթե նախագահի՝ գագաթաժողովին չմասնակցելու մեկնաբանությունը չլիներ այն, ինչ՝ էր, որ ՆԱՏՕ-ի հռչակագրի նախագծում ներառված է Հարավային Կովկասում և Մոլդովայում հակամարտությունների լուծման վերաբերյալ ընդհանրական ձևակերպում, որը չի համապատասխանում ԵԱՀԿ շրջանակներում հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ վերջին տարիներին ընդունված հայտարարություններին և որոշումներին:
Նախ, այս մեկնաբանությունը պարտվողական դիրքորոշում է: Ճիշտ այն է, ինչ Ադրբեջանը կուզեր, որ Հայաստանը այդպես հասկանար:
Երկրորդ, սա ինքնամեկուսացման ամենակարճ ճանապարհն է:
Երրորդ, ԼՂ հարցի կարգավորումը ՆԱՏՕ-ին չէ վերապահված, ուստի նրա կողմից ձևակերպումը չի կարելի որպես հիմք ընդունել: Եթե նման ձևակերպում հայտնվեր ԵԱՀԿ փաստաթղթերում, միգուցե Հայաստանի արձագանքը հասկանալի լիներ:
Չորրորդ, համենայն դեպս, ՆԱՏՕ-ի հռչակագրում չի ասվում, որ Ղարաբաղի հարցը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում: Այն ընդամենը արձանագրում է երկրների այսօրվա դե յուրե իրավիճակը:
Հինգերորդ, եթե այս տրամաբանությամբ դատենք, ապա Հայաստանի նախագահը չպետք է մեկնի Իրան, Վրաստան և շատ այլ երկրներ:
Ամփոփելով՝ կրկնեմ, որ ամեն ինչ նորմալ կընկալվեր, եթե չլիներ նախագահի՝ Չիկագո չմեկնելու պաշտոնական բացատրությունը»,–գրել է նա: