AFP-ի փոխանցմամբ՝ Հնդկաստանում ոստիկանությունը որոնում է մարտական աքլորի, որը սպանել է տիրոջը։ Ոստիկանությունից հայտնում են, որ աքլորը կտրել է տիրոջ վիզը, երբ վերջինս փորձել է նրան խցկել աքլորակռվի համար նախատեսված ռինգ։ Մարտից առաջ աքլորների ոտքերին հագցնում են հատուկ սրված շեղբեր, ինչի հետևանքով թռչունները հաճախ սպանվում են։ Հենց դրանցով էլ աքլորը սպանել է տիրոջը՝ փորձելով դիմադրել նրան։
Ոստիկանությունը փնտրում է աքլորին, որպեսզի նրա վրայից հանի վտանգավոր շեղբերը։
Հնդկաստանում մարտական աքլորը սպանել է տիրոջը