Արմեն Ռուստամյան. «Մարդիկ ընտրությունները դարձրել են բիզնես»
«Հայացք» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը նշել է, որ ընտրությունների ընթացքում ինչ-որ թվացյալ հանդարտություն է նկատվում, սակայն իրականում լուջ պայքար կա։ Նա նաև նշել է, որ բուն ընտրության խնդիրների հետ կապված առարկայական բանավեճ ևս չի նկատվում, ինչն էլ տարբեր ուժերի միջև տարատեսակ «ռազբորկաների» պատճառ է դառնում։
Արմեն Ռուստամյանի կարծիքով՝ չպետք է բաց թողնել կարգին ընտրություններ անցկացնելու հերթական առիթը։ Նա նշել է, որ Դաշնակցությունը շատ հետևողական է լինելու և լրջորեն վերահսկելու է ընտրությունների ընթացքը։
-Դաշնակցական բոլոր տեղամասային անդամները վերահսկելու են, որ խախտումներ տեղի չունենան և առնվազն գոյություն ունեցող ընտրական օրենսգիրքն աշխատի։ Եթե ամեն մեկը վերահսկի իր ձայները, կլինի շահերի առողջ բախում, և հանձնաժողովը կաշխատի,- ասել է Ա. Ռուստամյանը։
Ինչ վերաբերում է նախընտրական խախտումներին, ապա Արմեն Ռուստամյանն ասել է, որ, դժբախտաբար, ընտրակաշառքը համատարած երևույթ է.
-Մարդիկ ընտրությունները դարձրել են բիզնես։ Սա մի անառողջ մթնոլորտ է առաջացնում, որն անընդհատ խորացվում է։