Սեմինար` նվիրված Կենսաբազմազանության միջազգային օրվան
Սույն թվականի մայիսի 22-ին` ժամը 13:30-ին, ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի Երկրաբանական թանգարանում (Բաղրամյան 24ա, մուտքը Զառուբյան փողոցից) տեղի կունենա սեմինար` նվիրված Կենսաբազմազանության միջազգային օրվան: Երևանի տարբեր ԲՈՒՀ-երի ուսանողների և դպրոցների աշակերտների համար կենսաբանական գիտությունների թեկնածու Մարինե Առաքելյանը հանդես կգա «Մողեսների և կրեաների կենսաբազմազանությունը Հայսատանում» զեկույցով: «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Արսեն Գասպարյանը կներկայացնի «Հայաստանն առանց աղբի» ծրագիրը: Սեմինարը կազմակերպել են ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի Երկրաբանական թանգարանը, Երևանի Օրհուս կենտրոնը և «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ն:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել Երևանի Օրհուս կենտրոն` 55-13-64, կամ Երկրաբանական թանգարան` 58–29–36 հեռախոսահամարներով:

ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոն