Լրահոս

26.05.2009 15:17


Ա. Գ. Սարգսյան. «Տնտեսական գործոնը հետընտրական կրքերի վրա չի կարող ազդել»

Ա. Գ. Սարգսյան. «Տնտեսական գործոնը հետընտրական կրքերի վրա չի կարող ազդել»

Ընդամենը մի քանի օր է մնացել Երևանի ավագանու ընտրություններին, և դրանց նախաշեմին նախընտրական շրջանի և հետընտրական հնարավոր զարգացումների մասին «7օր»-ին իր մեկնաբանությունն է տվել ՀԴԿ նախագահ Արամ Գ. Սարգսյանը։ Նա նաև խոսել է այս ընտրություններում իրենց պասիվ լինելու մասին։

-Մենք երբեք պասիվ չենք եղել ընտրական գործընթացի նկատմամբ՝ սկսած 1991 թվականից, երբ ստեղծվել է դեմկուսը։ Ինչի՞ց է դա գալիս։  Իրավիճակային փոփոխությունից։ Մենք եկել ենք այն եզրակացության, որ այս պայմաններում չենք կարող ներազդել այդ գործընթացի վրա։ Շատ պարզ պատճառով, որովհետև գործում են այլ մեխանիզմներ՝ ոչ քաղաքական։

Ա. Սարգսյանի կարծիքով՝ տնտեսական գործոնը հետընտրական կրքերի վրա չի կարող ազդել, քանի որ. «Այդպիսի ռեսուրս ՀԱԿ-ն այլևս չունի, և չեմ կարծում, թե նրանք կարողանան դա օգտագործել, որպեսզի կրքեր բորբոքեն»։

 

Այս խորագրի վերջին նյութերը