Քաղաքական

21.05.2012 16:16


ՀԱԿ–ի ընտրությունների պաշտոնական արդյունքն անվավեր ճանաչելու պահանջով գործի դատաքննությունը ՍԴ–ում նշանակվել է մայիսի 25-ին

ՀԱԿ–ի ընտրությունների պաշտոնական արդյունքն անվավեր ճանաչելու պահանջով գործի դատաքննությունը ՍԴ–ում նշանակվել է մայիսի 25-ին

Ինչպես արդեն տեղեկացրել էինք մայիսի 18-ին «Հայ ազգային կոնգրես» դաշինքը դիմել էր Սահմանադրական դատարան` համամասնական ընտրակարգով մայիսի 6-ին անցկացված ընտրությունների պաշտոնական արդյունքն անվավեր ճանաչելու պահանջով: ՍԴ տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ

դատարանը 2012թ. մայիսի 19-ի աշխատակարգային նիստում «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի և ՍԴ կանոնակարգի 20-րդ հոդվածի հիման վրա որոշում է ընդունել «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցությունների դաշինքի դիմումի հիման վրա քննության ընդունել «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով պատգամավորներ ընտրվելու մասին» ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2012թ. մայիսի 13-ի թիվ 265-Ա որոշման հետ կապված վեճին առնչվող գործը: Գործի դատաքննությունը նշանակվել է 2012թ. մայիսի 25-ին, ժամը 10:00-ին:

Այս խորագրի վերջին նյութերը