Լրահոս

21.05.2012 15:17


Մովսես Հերկելյան. «Լիբանանի հայ համայնքին միավորում է մշակույթը»

Մովսես Հերկելյան. «Լիբանանի հայ համայնքին միավորում է մշակույթը»

Այսօր լիբանանահայ համայնքի  «Ազդակ» թերթի մշակութային բաժնի ղեկավար Մովսես Հերկելյանը և Հայ դատի ու քաղաքական հարցերի ՀՅԴ գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը ներկայացրել են Լիբանանի հայ համայնքի ներկա վիճակն ու առկա խնդիրները։

Խոսելով Լիբանանի հայ համայնքի առանձնահատկություններից՝ Կիրո Մանոյանն ասել է, որ հիմնական առանձնահատկությունն այն է, որ Լիբանանը բաղկացած է տարբեր կրոնական դանանանք ունեցող համայնքներից, որոնք իրենց տեղն ունեն նաև Լիբանանի բարձրագույն իշխանության տարբեր մարմիններում։ Այդպես էլ հայկական համայնքը, ի թիվս 7 խոշորագույն համայնքների, ունի 6 պատգամավորական տեղ խորհրդարանում և 2 նախարարական պորտֆել, որոնք ամրագրված են երկրի Սահմանադրությամբ։

Մովսես Հերկելյանն էլ ընդգծել է մշակույթի դերը հայկական համայնքի պահպանման գործում. մշակույթը մշտապես միավորել է համայնքի ներկայացուցիչներին, որոնք հաճախ քաղաքական և այլ հարցերում մրցակից են եղել։ Գաղութի պահպանման գործում նա կարևորել է նաև կրթության դերը։ Հերկելյանը ցավով է նշել, որ Լիբանանի հայկական դպրոցների աշակերտների թիվը կտրուկ նվազել է՝ 18–19 հազարից հասնելով 7200–ի։ Պատճառը, Հերկելյանի խոսքերով, խառնամուսնություններն են և Լիբանանից շարունակվող արտագաղթը։ Չնայած դրան՝ բանախոսը նշել է, որ Լիբանանի հայ համայնքը մնում է հայախոս, և Լիբանանում գործում է Սփյուռքի միակ հայկական՝ Հայկազյան համալսարանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը