Լրահոս

21.05.2012 10:54


ԲՊՏ կողմից կայացվել է 150.0 հազ. դր ընդհանուր գումարով վարչական տուգանքի 3 որոշում

ԲՊՏ կողմից կայացվել է  150.0 հազ. դր ընդհանուր գումարով վարչական տուգանքի 3 որոշում

ՀՀ  բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 14.05-18.05.2012թթ ընկած ժամանակահատվածում  շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում ԲՊՏ կողմից կայացվել է  150.0 հազ.դր ընդհանուր գումարով վարչական տուգանքի 3 որոշում:

  Մասնավորապես`

Հողերի պահպանության ոլորտ

Արագածոտնի ՏԲ կողմից հայտաբերված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:

     Հանքանյութի ապօրինի տեղափոխում

      Շիրակի ՏԲ աշխատակիցների կողմից հայտնաբերված առանց ծածկոցի սորուն նյութ տեղափոխելու  համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի  որոշում:

Ապօրինի որս

      Շիրակի ՏԲ աշխատակիցների կողմից հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:  Առգրավվել է 4 հատ խեցգետնաորսիչ:

 Ընդհանուր առմամբ ԲՊՏ կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետ.բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել   474.0 հազ.դր. գումար:                                    

                      ՀՀ բնապահպանության նախարարության

մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը