Լրահոս

21.05.2012 09:39


Բաց նամակ Սերժ Սարգսյանին. «Խաբել և յուրացրել են բնակիչների սեփականությունը»

Բաց նամակ Սերժ Սարգսյանին. «Խաբել և յուրացրել են բնակիչների սեփականությունը»

«Խոսքի իրավունք» միավորմանը դիմել են Երևանի Թբիլիսյան խճուղի 3/2 հանրակացարանի  մի խումբ բնակիչներ: Բնակիչները կեղծիքի զոհ են դարձել:

Տարածում ենք նրանց բաց նամակը ՀՀ Նախագահին:

Մեծարգո պարոն նախագահ,

Մենք Ձեզ ենք դիմում արդեն 3-րդ ամգամ, Դուք 2 անգամ հանձնարարական եք ուղարկել (2008թ,2012թ.)

Դիմում ենք Ձեզ, որ մենք, վերը նշված հասցեի բնակիչներս դեռ 2008թվականին Ձեր տված կացարանների և հանրակացարանների սեփականաշնորհման մասին հրամանը, փորձեցինք օգտագործել: Դիմել ենք բազմաթիվ ատյաններին, սակայն ոչ մի արձագանք: Պարզվեց, որ մեր հանրակացարանը,առանց մեր գիտության,կեղծարարությամբ, շենքի մի հատվածի վրա անհատույց օգտագործման իրավունք ունեցող, «Աշխատանքային ռեզերվները» սեփականաշնորհել են մեր բնակեցված հատվածի հետ միասին:

Հայտնում ենք Ձեզ,որ մենք 1990-ական թվականներից ապրում ենք Թբիլիսյան խճուղի 3/2հասցեում,որը պատկանում էր թիվ 9ուսումնարանին‘ որպես հանրակացարան(այժմ,,Երևանի Պետական Տարածաշրջանային N1 Քոլեջ: Ապրելով հանրակացարանում,մենք,բնակիչներով թիվ 9ուսումնարանին վճարել ենք (բացի մանկատունն ավարտած սաների)հանրակացարանի սենյակի վարձ (14ք./մ.):

Դիմում ենք, քանզի պարոն Տիգրան Սարգսյանի այցից(25.12.2011թ.)հետո մեր շենքի բնակիչները մեր վարչապետին ուղարկեցին ոչ միայն անհատական դիմումներ,այլ նաև 1 միասնական դիմում,որտեղ շոշափվում էր և մեր շենքի(մեր կողմից զբաղեցրած)տարածքների սեփականաշնորհման հարցը,և մեր շենքի սանիտարահիգենիկ վիճակը,և մեր շենքի նկուղի ջրով լցված լինելու խնդիրը,ինչպես նաև մեր շենքի անապահով և բազմանդամ ընտանիքներին հավելյալ բնակմակերեսով բարելավման խնդիրը(մենք նշել ենք,որ մեր շենքի 4-րդ հարկը անհատույց օգտագործման է հանձնված,,Աշխատանքային ռեզերվներ,,ԿՄԸ-ին,որը չի օգտագործում այն(15-17տարվա ընթացքում օգտագործվել է 2-3 անգամ),և բարձիթողի ու անմխիթար վիճակում է գտնվում):Դա է վկայում այդ հարկի տեխնիկական ու նյութական վիճակը,պատուհանների ապակեպատման վիճակը,պատշգամբի անմխիթար ու քանդված վիճակը,խողովակների և ջեռուցման համակարգի միացման վիճակը,որը հեղեղում է 3-րդ,2-րդ և 1-ին հարկերի մեր հանրակացարանային բաղնիքները,զուգարանները և հարակից սենյակները:

Նշենք նաև,որ ըստ հասարակական կազմակերպությունների(Հ.Կ.) մասին օրենքի,Հ.Կ-ները հանդիսանում են շահույթ չհետապնդող կազմակերպություն,և իրավունք չունեն որևէ գանձում կատարելու,բացի Հ.Կ-ի անդամության վճարը:Սակայն ,,Աշխատանքային ռեզերվներ,,Կ.Մ.Ը.-ն իր Հ.Կ.-ի կնիքով կնքել է պայմանագրեր (որոնց մեծ մասը բնակիչներին չի տվել,իսկ իր մոտ գտնվող պայմանագրերը այրել է,որպեսզի կոծկի իրենց կեղծարարությունների իրեղեն ապացույցները),և ապօրինաբար գանձել է բնակվարձ իր կողմից (Ստյոպա Հարությունյանը) ինքնակամ սահմանված գումարի չափով(ըստ սիմպատիայի 3000-ից 10.000դրամ ամսեկան):

Պետք է նշենք, որ մեր վարչապետի այցից հետո իրոք սկսվել էր սեփականաշնորհման գործընթաց քաղաքապետարանում,որտեղից մենք պատասխան նամակներով ստացել ենք,որ տվյալ գործընթացը ուղարկվել է Արաբկիրի վարչական շրջան,այնտեղ շարունակելու համար,սակայն Արաբկիրի կոմունալ բաժնից մեզ պատասխանել են,որ իրենք մեր գործերը ետ են ուղարկել քաղաքապետարան,պատճառաբանելով,որ այն իրենց համայնքի սեփականությունը չէ:

Մենք բնակվելով վերը նշված հասցեում 1990-ականներից,ժամանակին դեպի շենք ելք ու մուտք ենք արել տարբեր տեղերից,այժմ,,Աշխատանքային ռեզերվներ,,ԿՄԸ-ի ներկայացուցիչը‘ իրեն ,,Տեր ու Տնօրեն,,հորջորջող Ստյոպա Հարությունյանը որոշել է,որ տարածքն իրենն է և մենք չունենք ազատ ելքի և մուտքի ճանապարհ:

Շենքի հետևի մասում է գտնվում Երևանի տարածաշրջանային N1 քոլեջին,թիվ N746-ն 14 հունիսի 2007թ. որոշմամբ,փոխանցված,բայց մինչ օրս օգտագործման իրավունքի պայմանագիր չստացած 5 ավտոտնակներ:Դրանցից մեկի ապամոնտաժման արդյունքում շենքի բոլոր բնակիչները կունենան ճանապարհ:

Դա կնպաստի նաև,որպեսզի շենքի մեր մուտքին մոտենա մեքենա(շտապ օգնություն կամ այ),և կնպաստի,որ դադարենք օգտվել քոլեջի կենտրոնական մուտքից(այնտեղից օգտվելիս դժվար է մեքենաների մոտեցումը դեպի շենքի մուտքի մոտ):

Նախկին նախագահական ընտրություններից առաջ շենքի բնակիչներս փաստացի գրանցվել ենք մեր սենյակների վրա,ըստ մեր բնակության վայրի:Շենքում ապրում են 27ընտանիքներ(91բնակիչ,որից չափահաս են 78անձ):

Մենք 2008թվին դիմեցինք Ձեզ,որպեսզի իրականացնեինք մեր զբաղեցրած տարածքների սեփականաշնորհումը,ըստ Ձեր կողմից արձակված օրենքի(կացարանների և հանրակացարանների սեփականաշնորհման մասին),որի ժամանակ էլ բացահայտվեց,,Աշխատանքային ռեզերվներ,,-ի զեղծարարությունը այն մասին,որ մեր հանրակացարանի մեր սենյակները սեփականեցվել են առանց մեր գիտությամբ:Որի պատճառով մենք չկարողացանք իրականացնել մեր զբաղեցրած տարածքների սեփականաշնորհումը:

Նշենք նաև,որ շենքի վիճակը օրեցօր դառնում է անմխիթար,և վթարային,այնքանով,որքանով,որ շենքի բաղնիք-զուգարանային հատվածի դրսային երեսի անկյունային պատերը սկսած 4-րդ հարկից փլվում է բառիս բուն իմաստով,մենք 3անգամ սանէպիդկայան ենք դիմել և պատասխանը ուղարկում ենք Ձեզ,իսկ նոր պատասխանը ևս կուղարկենք:06.04.2012-ին էլ արտակարգ իրավիճակներից ենք հրատապ կանչել,քանզի Սիմոնյան Գայանեն և Հավհաննիսյան Իրինան Ստյոպա Հարությունյանի Թույլատվությամբ Քանդում են բաղնիք-զուգարանային հատվածի դրսի պատը,իսկ Սիմենյան Լուսինեն էլ հաճույքով,նույն Ստյոպա Հարությունյանի թույլատվությամբ ջրում է(ջուրը հիմնականում բաց է պահում և հեղեղում է)2-րդ և 1-ին հարկերի բաղնիք զուգարանները և հարակից բնակարանները և այժմ դարձել է շատ վտանգավոր բաղնիք-զուգարանից օգտվելը,քանզի պատերի մնացյալ հատվածները շարժվել են և խորը ճաքեր են տվել:Այն կազմում է շենքի անկյունային մասից մոտ 35-40ք./մ. տարածք,որի պատճառով 06.04.2012-ին մենք ստիպված եղանք ահազանգել արտակարգ իրավիճակների վարչություն,և փառք աստծո,որ առայժմ մահվան ելքով դեպքեր տեղի չեն ունեցել:Ցավոք դրանից ոչ ոք ապահովված չէ:Իրենց մասնագետները մեր շենքի վիճակը գնահատել են 6-րդ կարգի վթարային:

Շատ ենք խնդրում, ինչքան հնարավոր է շուտ անդրադառնալ մեր շենքի հիմնախնդիրներին,քանզի տվյալ իրավիճակում չեն բացառվում նաև դժբախտ պատահարները:

Կից ներկայացնում ենք քաղաքապետարանից մեզ ուղարկված գրություններից մեկը,Արաբկիր թաղապետարանի տրված պատասխանը:

Տեղեկացնում ենք նաև,որ դիմել ենք բազմաթիվ ատյաններ և մեր նամակին կից Ձեզ կներկայացնենք մեր ուղարկած նամակները և դրանց պատասխանները,ինչպես նաև 2003թվին ,,Աշխատանքային ռեզերվներ,,Կ.Մ.Ը.-ին անհատույց օգտագործման իրավունքի փաստաթուղթը և հանրակացարանի գլխավոր հատակագիծը(որը բնավ չի համապատասխանում իրականությանը,ըստ մեր սենյակների չափերին և ձևին):

Կից ներկայացնում ենք բոլոր այն հիմքերը, որով մենք 1990-ականներից բնակվում ենք վերը նշված հասցեում,ինչպես նաև իրենց կողմից կնքված և տրված 2 բնակչի պայմանագրերի պատճեները,և պայմանագիր չստացած բնակիչները սենյակների վարձերի կտրոնների պատճեները,որոնք ապացուցում են,որ մենք ի տարբերություն իրենց,այս տարածքները զբաղեցրել ենք օրինական կարգով:

Մեր շենքի նկուղը լցված է ջրով,իսկ այդ խոնավությունը արտահայտվում է մեր ոտքերի ռևմատիկ ցավերով,մեր սիրտի և ընդհանրապես մեր առողջության վրա:Այս տարածքում ապրելուց,այս պայմանների մշտական դեպրեսիոն վիճակի հետևանք է,որ չունենք տարրական սանիտարահիգենիկ պայմաններ,սանհանգույցային և խոհանոցային պայմաններ:14ք./մ.-ի մեջ և քնում ենք,և հաց ուտում,և հեռուստացույց դիտում,ու երեխաները դասերն են պատրաստում և կներեք գռեհիկ արտահայտությանս‘ զուգարանային հոգսեր ենք հոգում,քանզի ընդհանուր զուգարանում ամբողջ բոլոր հարկերի կեղտաջրերը հեղեղի նման թափվում են մեր գլխին,ինչու չէ,նաև լվածքն ենք տանը լվանում նույն պատճառով:Նշեմ նաև,որ եթե աստված մի արասցե բժիշկ կամ այլ բանի պետք լինի,ապա պետք է կամ սրան-նրան խնդրենք,որ դարպաս բացեն,կամ ոտքով հասնենք դարպասներին,որպեսզի կարողանանք դուրս գալ այս շրջափակումից:Էլ չեմ ասում տարածքի սանիտարահիգենիկ վիճակի մասին,որ մենք 2 տարի(2007 և 2008)անընդմեջ դիմել ենք Պետական Հիգենիկ և հակահամաճարակային տեսչություն‘ պարոն Ա.Վանյանին,եկել են,ստուգել են և մեզ են ուղարկել դիտման ու ստուգման արդյունքները և դրանից հետո ոչինչ չի արվել,աղբը և շները շարունակում են գոյատևել մեր կողքին’ մեր շենքի հարկերում,բակում և բաղնիքներում:

Ներկայումս ունենալով բազմաթիվ ապացույցներ, որ ,,Աշխատանքային ռեզերվներ,,-ի գործարքը կատարվել է կեղծ և ապօրինի,խնդրում ենք Ձեր միջամտությունը,այդ հարցի լուծման համար:

Երբեմն մեր մեջ կասկած է առաջանում,միթե մենք մեր հայրենիքում ենք ապրում,որտեղ պետք է պաշտպանված լինի յուրաքանչյուրիս տարրական իրավունքները: Էլ ի՞նչ սրտով և հավեսով պիտի մեծացնենք մեր որդիներին,որպես հայրենիքի զինվոր։

Ուստի խնդրում ենք Ձեր աջակցությունը պաշտպանելու մեր և մեր երեխաների մեր հայրենիքում օրինական ապրելու իրավունքը, թույլ տաք, որպեսզի մենք կարողանանք սեփականացնել մեր կողմից զբաղեցրած տարածքները:

Փախստականները իրենց կոմիտեն ունեն,մանկատունն ավարտածները իրենց կազմակեպությունն ունեն, վետերաններն իրենց միությունն ունեն,իսկ մենք՝ անապահով ընտանիքներս չգիտենք թե մեր հոգսերի, խնդիրների ու պրոբլեմների մասին ում դիմենք:

Վստահելով Ձեր օբյեկտիվությանը,նորից խնդրում ենք օգնել մեզ դուրս գալ այս քաշքշուկից:

Կանխավ հայտնում ենք մեր շնորհակալությունը և հույսով սպասում Ձեր դրական պատասխանին:

Մենք, վստահում և հավատում ենք, որ Դուք ԿԿԱՆԳՆԵՔ ՄԵՐ ԿՈՂՔԻՆ և ԿՊԱՅՔԱՐԵՔ ԱՆՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ու ԿԱՇԱՌԱԿԵՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ:

Խոսքի իրավունք միավորում

Այս խորագրի վերջին նյութերը