Լրահոս

20.05.2012 13:04


Վատիկանը սպառնացել է դատական գործ հարուցել Հռոմի պապի մասին գիրք գրողի դեմ

Վատիկանը սպառնացել է դատական գործ հարուցել Հռոմի պապի մասին գիրք գրողի դեմ

Վատիկանը սպառնացել է “Sua Santia” գրքի հեղինակ Ջանլուիջի Նուցցիի դեմ դատական գործ հարուցել: Գիրքը պատմում է Կաթոլիկ եկեղեցում հանուն իշխանության մղվող պայքարի մասին, որին մասնակցել է նաև Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ը:

Նուցցին իր գրքի մեջ է ներառել Հռոմի պապի և իր քարտուղարի գաղտնի նամակները, ինչը Վատիկանի կարծիքով խախտում է մասնավոր կյանքի Պոնտիֆիկի իրավունքը:

Վատիկանի ներկայացուցիչ Ֆեդերիկո Լոմբարդին հայտարարել է, որ գիրքը կրում է “օբյեկտիվ զրպարտական և հանցավոր” բնույթ:

Այս խորագրի վերջին նյութերը