Լրահոս

20.05.2012 12:50


«ՏաԹևեր» ճոպանուղու աշխատանքները վերականգնված են

«ՏաԹևեր» ճոպանուղու աշխատանքները վերականգնված են

«ՏաԹևեր» ճոպանուղու տնօրինությունը տեղեկացնում է, որ ս/թ մայիսի 19-ի ժամը 15:00-ի դրությամբ ճոպանուղու աշխատանքը վերականգնված է:

 

«Մենք վերսկսել ենք ընդունել ճոպանուղու այցելուներին. «ՏաԹևեր»-ը  գտնվում է գերազանց տեխնիկական վիճակում»,- ասել է «ՏաԹևեր» ճոպանուղու տնօրեն Տիգրան Ղազարյանը:

 

Հիշեցնենք, որ մայիսի 18-ին Հալիձորում տեղի ունեցած կայծակի և ամպրոպի արդյունքում ճոպանուղու կառավարման համակարգերը վնասվել էին, որի պատճառով ճոպանուղին ժամանակավորապես չէր գործում: Տեղացի և շվեյցարացի մասնագետների ջանքերով կարճ ժամանակահատվածում կարգաբերվեցին կառավարման և տեխնիկական անվտանգության համակարգերը:

Հայցում ենք ձեր ներողամտությունը` պատճառած անհարմարությունների համար:

Այս խորագրի վերջին նյութերը