Արամ Սարգսյան. «Մեր դիվանագիտությունն «արխային» նստած նայում է, թե ադրբեջանցիներն ինչ են անում»
Պատասխանելով «7օր»-ի հարցին, թե ի՞նչ գնահատական է տալիս Գերմանիայի Բունդեսթագի ընդունած բանաձևին, ըստ որի՝ «ԼՂ հակամարտության հետ կապված հակամարտող կողմերը պետք է կատարեն բոլոր բանաձևերը, որոնք ընդունել է ՄԱԿ-ը, ինչպես նաև Եվրախորհրդի և ԵԱՀԿ բոլոր համապատասխան եզրակացություններն ու որոշումները», ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանն ասել է.
-Ինչպես միշտ, մեր դիվանագիտությունն «արխային» նստած նայում է, թե ադրբեջանցիներն ինչ են անում։ Ադրբեջանցիները հայտարարում են, մենք ասում ենք՝ դե լավ, ո՞վ է նրանց լսում։ Եթե որևէ երկրի հետ համապատասխան լուրջ աշխատանք է տարվում, իսկ գումարը բոլոր տեղերում է աշխատում, ուրեմն այնտեղ կարող է և հաջողության հասնել ադրբեջանական սուտը։ Մեր տեսանկյունից՝ ադրբեջանցիներն աբսուրդի են հասել, բայց փաստացի՝ նրանց այդ սուտը տեղ է հասնում։
Ա. Սարգսյանը նշել է, թե մեր դիվանագիտությունը քարոզչության տեսանկյունից «շատ թույլ» է աշխատում։
-Իհարկե, մեծ վտանգ եմ տեսնում, որովհետև եթե այդ բանաձևերն անընդհատ շեշտվեն, կնշանակի, որ մենք ստիպված ենք լինելու անընդհատ պայքարել հետևանքների դեմ։ Ոչ թե պատճառն ենք վերացնում, այլ հետևանքների դեմ ենք պայքարում,-ընդգծել է ՀԴԿ նախագահը։