Լրահոս

19.05.2012 12:14


Թուրքիայի վարչապետ. «Մենք ուշադիր հետևում ենք Սիրիայի ընդդիմադիր ուժերի քայլերին»

Թուրքիայի վարչապետ. «Մենք ուշադիր հետևում ենք Սիրիայի ընդդիմադիր ուժերի քայլերին»

Բուլղարիայում պաշտոնական այցով գտնվող Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հերթական անգամ անդրադարձել է Սիրիայի թեմային՝ քննադատաելով երկրի նախագահ Բաշար Ասադին.

«Մենք լինելու ենք ճնշվածների կողքին: Ասադը պետք է գիտակցի դա: Թուրքիան ուշադիր հետևում է Սիրիայի ընդդիմադիր ուժերի քայլերին: Եթե Ասադը ճնշում է իր ժողովրդին, ապա մենք չենք կարող անտարբեր գտնվել դրա նկատմամբ: Չպետք է մոռանալ, որ Սիրիայի փողոցներում տանկեր կան, մարդիկ են մահանում: Նման իրավիճակում մենք չենք կարող չքննադատել Ասադին»,– թուրքական TRT-ի փոխանցմամբ՝ ասել է Էրդողանը։

Այս խորագրի վերջին նյութերը