Լրահոս

26.05.2009 12:54


Հիմնարկներում աշխատավարձ չե՞ն վճարում

Հիմնարկներում աշխատավարձ չե՞ն վճարում

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, որ չի կարող ասել, թե իրականությանը որքանո՞վ են համապատասխանում մայիսի 31-ի Երևանի ավագանու ընտրություններից հետո պետական հաստատությունների աշխատակիցների աշխատավարձերի կրճատման, սակագների բարձրացման մասին տեղեկությունները, բայց նախանշաններն արդեն իսկ կան.

-Հայ ազգային կոնգրես մասսայաբար մարդիկ են գալիս, որոնք նույնիսկ ստորագրել են, որ աշխատավարձ են ստացել, բայց, իրենց ասելով, իրականում աշխատավարձ չեն ստացել,- «7օր»-ի հարցին ի պատասխան՝ ՄԱԱ-ում ասել է Հ. Բագրատյանը։

Նա նշել է նաև, որ փոխարժեքի կուրսը լողացող չէ, քանի որ, իրենց տեղեկություններով, ԿԲ-ը, թեկուզ փոքր մասշտաբով, բայց շարունակում է միջամտել։ Իսկ հունիս-հուլիս ամսից էլ դոլարը արժևորվելու է.

-Այդ ժամանակ սարսափելի անկում կտեսնենք։ Պահը կրիտիկական է, և ես կարծում եմ, որ ամռանը լուրջ ցնցումները շատ հնարավոր են։

 

Այս խորագրի վերջին նյութերը