Լրահոս

18.05.2012 15:54


Ֆրանսիայի և Հայաստանի տարբերություններն ըստ Գալուստ Սահակյանի

Ֆրանսիայի և Հայաստանի տարբերություններն ըստ Գալուստ Սահակյանի

Ի տարբերություն Սարկոզիի, ով տապալել էր մի շարք ծրագրեր և այդ պատճառով պարտվել ընտրություններում, տնտեսությունը տապալած Հանրապետականն ավելի շատ ձայներ է հավաքել այս ընտրություններում։ Համենայնդեպս պաշտոնապես այդպես արձանագրվեց։ Լրագրողները խնդրել են ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանին մեկնաբանել այս ամենը։

Չեմ կարծում, որ ո՛չ Սարկոզին, ո՛չ էլ Հանրապետական կուսակցությունը որևէ ծրագիր են խափանել։ Երկրորդ՝ ես կարծում եմ, որ ձեր ասածը կանխատեսումի տեսքով պետք է լինի, որ  Հայաստանը Ֆրանսիայի նման պետություն լինի՝ ազգային քիչ խնդիրներ ունենա կամ ընդհանրապես չունենա։ Մենք պատերազմող երկիր ենք, և մեր խնդիրներն այլ երանգավորում ունեն,–ասել է Գալուստ Սահակյանը։

ՀՀԿ փոխնախագահը շեշտել է, որ Հայաստանը սովորական ժողովրդավարական երկիր չէ, այլ պատերազմող երկիր, որն ունի ազգային խնդիրներ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը