Լրահոս

18.05.2012 16:27


Մեծ Բրիտանիայի քաղաքացին զբաղվել է չորացրած մարդկային սաղմերի վաճառքով

Մեծ Բրիտանիայի քաղաքացին զբաղվել է չորացրած մարդկային սաղմերի վաճառքով

Ահասարսուռ դեպք է հայտնաբերվել Թայլանդի մայրաքաղաք Բանկոկում։ Տեղի ոստիկանությունը ձերբակալել է մի մարդու, ում մոտ հայտնաբերվել է փայլաթիթեղի մեջ փաթաթված, չորացրած մարդկային 6 սաղմ։ Նա դրանք 6,5 հազ դոլարով գնել էր մի քանի օր առաջ և պատրաստվում էր վաճառել Թայվանում՝ 6 անգամ ավելի շահույթ ստանալով։ Ձերբակալվածի խոսքերով՝ այդ սաղմերը գնել պատրաստվող մարդիկ հավատում են, որ դրանք իրենց հաջողություն և հարստություն կբերեն։ Թայվանցիները, ինչպես նաև չինական որոշ համայնքներ հավատում են, որ մարդկային սաղմերը դրանց տիրոջը հաջողություն են բերում, դրա համար էլ նման մումիաները հաճախ պահվում են տներում և գրասենյակներում։  

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը