Լրահոս

18.05.2012 16:29


Orange. ««Գտիր գնդակը» խաղի հաղթողներից մեկը հնարավորություն կունենա ներկա գտնվելու ՈՒԵՖԱ EURO 2012™-ի Իտալիա-Իսպանիա հանդիպմանը»

Orange. ««Գտիր գնդակը» խաղի հաղթողներից մեկը հնարավորություն կունենա ներկա գտնվելու ՈՒԵՖԱ EURO 2012™-ի Իտալիա-Իսպանիա հանդիպմանը»

Այսօր Orange-ը հայտարարում է գանձի որոնման նոր խաղ-aմրցույթի մասին, որն այս շաբաթ օրը` մայիսի 19-ին, ֆուտբոլասերներին դուրս կբերի Երևանի փողոցներ` հնարավորություն ընձեռելով ստանալ ՈՒԵՖԱ EURO 2012 tm-ի Իտալիա-Իսպանիա հանդիպմանը ներկա գտնվելու տոմսեր:

 Խաղ-մրցույթին մասնակցել ցանկացողները պետք է օգտվեն Orange Ֆուտբոլասերների Գավաթի պաշտոնական ծրագրային հավելվածից (application), ինչպես նաև կիրառեն Երևանի մասին իրենց գիտելիքները և խնդիրներ լուծելու իրենց հմտությունները, որպեսզի կարողանան գտնել ՈՒԵՖԱ EURO 2012™-ի Adidas Tango12 պաշտոնական խաղագնդակը, որը մայիսի 19-ից հետո կմենկնի Լեհաստան և ս.թ. հունիսի 10-ին կօգտագործվի Գդանսկում կայանալիք Իտալիա-Իսպանիա ֆուտբոլային հանդիպման ժամանակ: Գնդակը գտնելու դեպքում հաջողակ մասնակիցներից միայն մեկին Orange-ի կողմից կհանձնվի երկու տոմս, որը վերջինիս կընձեռի ՈՒԵՖԱ EURO 2012 tm ֆուտբոլային առաջնության ամենահետաքրքիր հանդիպումներից մեկին ներկա գտնվելու բացառիկ հնարավորություն: Իսկ նա, ով գնդակը կգտնի առաջինը, Օրանժ Արմենիայի կողմից կստանա ֆուտբոլային նվերներ` շապիկ, գլխարկ և UEFA EURO 2012TM-ի պաշտոնական գնդակ Tango12-ի պատճենը:

 «Գտիր գնդակը» խաղ-մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է.

  • Ներբեռնել ծրագրային հավելվածը. Orange Ֆուտբոլասերների Գավաթի պաշտոնական ծրագրային հավելվածը ներբեռնելուն պես ֆուտբոլասերները կստանան հաղորդագրություն, որով նրանց կտեղեկացվի, որ մրցույթն արդեն սկսված է և նրանք կարող են մասնակցել խաղին.
  • Փնտրել և գտնել գնդակը. օգտվելով իրենց սմարթֆոններին հատուկ աշխարհագրական դիրքի որոշման հնարավորությունից` խաղի ընթացքում ֆուտբոլասերները կստանան հուշումներ այն մասին, թե ինչ հեռավորության վրա են գտնվում թաքնված գնդակից.
  • Օգտագործել տեղանքի վերաբերյալ իրենց գիտելիքները. հուշումները ճիշտ կռահելու համար խաղի մասնակիցները ստիպված կլինեն կիրառել Երևանի վերաբերյալ իրենց գիտելիքները, որոնց միջոցով կկարողանան գտնել թաքնված գնդակը: Ծրագրային հավելվածում առկա քարտեզը նաև ցույց կտա, թե տվյալ մասնակցի` գնդակի նկատմամբ գտնվելու դիրքի համեմատությամբ, ինչ դիրքում են գտնվում խաղի մյուս մասնակիցները: Այսպիսով, խաղի ողջ ընթացքում մասնակիցները կկարողանան անմիջականորեն հետևել մրցույթի ընթացքին.
  • Կիսվել ընկերների հետ. գնդակը գտնելուն պես` մասնակիցները ծրագրային հավելվածի միջոցով պետք է վերբեռնեն գտնված խաղագնդակի հետ իրենց լուսանկարը: Հաջողակներն իրենց այս լուսանկարն այնուհետ կարող են վերաբեռնել այն սոցիալական կայքերում, որտեղից իրենք օգտվում են` կիսելով ՈՒԵՖԱ EURO 2012 tm-ի իրենց ֆուտբոլային ակնթարթը ընտանիքի անդամների, ընկերների և գործընկերների հետ:

 

«ՈՒԵՖԱ EURO 2012 tm-ը բոլոր ֆուտբոլասերների համար լինելու է այս տարվա կարևորագույն ֆուտբոլային իրադարձությունը: «Գտիր գնդակը» խաղ-մրցույթը ֆուտբոլասերներին ընձեռում է այս հետաքրքրաշարժ խաղի մասնակիցը դառնալու բացառիկ հնարավորություն, ինչպես նաև լուսանկարվելու ՈՒԵՖԱ EURO 2012™-ի Adidas Tango12 պաշտոնական խաղագնդակի հետ, ստեղծելու այս սպորտային իրադարձության հետ կապված իրենց իսկ հիշվող ակնթարթը և ստանալու այլ հրաշալի մրցանակներ: Այս խաղ-մրցույթի շնորհիվ մենք հնարավորություն ենք ընձեռում ֆուտբոլասերներին նախապատրսատվել EURO 2012™-ին ինչպես նախկինում երբեևէ», - նշեց Օրանժ Արմենիա ընկերության Մարքեթինգի տնօրեն Արամ Մկրչյանը:

Ֆուտբոլասերների կողմից ներկայացված լուսանկարներից ժյուրին կընտրի միայն մեկ հաղթողի, որը Հայաստանից ներկա կգտնվի առաջնությանը: Հաղթողին կհանձնվի ս.թ. հունիսի 10-ին կայանալիք Իսպանիա-Իտալիա ֆուտբոլային հանդիպմանը մասնակցելու ուղեգիր, որը ներառում է 2 տոմս, ինչպես նաև ուղևորության, կացության և սննդի ծախսերը:

 «Գտիր գնդակը» խաղ-մրցույթի առաջին երևանյան խաղը տեղի կունենա մայիսի 19-ին: Վերը նշված պաշտոնական ծրագրային հավելվածը հասանելի է iOS, Android և Blackberry պլատֆորմների համար: Մրցույթի մասին մանրամասների և ծրագրային հավելվածը ներբեռնելու համար պետք է այցելել http://orangearmenia.am/uefa-euro-2012/chase-the-ball.  

Orange-ը հպարտ է ՈՒԵՖԱ EURO 2012™-ը հովանավորելու համար:  EURO 2012™-ի շրջանակներում Orange Լեհաստանը հանդիսանում է EURO 2012™-ի բացառիկ տեխնոլոգիական գործընկերը Լեհաստանում: Orange-ը ՈՒԵՖԱ-ի հետ համատեղ ներկայացնում է բջջային հեռախոսների համար նախատեսված և հատուկ այս առաջնության համար մշակված պաշտոնական ծրագրային հավելվածը: ՈՒԵՖԱ EURO 2012™-ը Orange-ի կողմից երբևիցե հովանավորված առաջին համաեվրոպական սպորտային իրադարձությունն է: Նշված լայնամասշտաբ հովանավորության նախագծի և Orange Ֆուտբոլասերների Գավաթ մրցույթի մասնակից երկրների շարքում են Իսպանիան, Լեհաստանը, Ֆրանսիան, Միացյալ Թագավորությունը, Սլովակիան, Ռումինիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը, Մոլդովան Շվեյցարիան և Հայաստանը:

Այս խորագրի վերջին նյութերը