Լրահոս

18.05.2012 17:50


ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի կունենա վիճակախաղերի, շահումով խաղերի և խաղատների լիցենզավորման հանձնաժողովի նիստ

ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի կունենա վիճակախաղերի, շահումով խաղերի և խաղատների լիցենզավորման հանձնաժողովի նիստ

Ս.թ. մայիսի 24-ին, ժամը` 14:30-ին, ՀՀ ֆինանսների նախարարությունում (Մելիք-Ադամյան 1) տեղի կունենա վիճակախաղերի, շահումով խաղերի և խաղատների լիցենզավորման հանձնաժողովի նիստ:

Օրակարգում`
. «Օպտիմա Լոտո» ՍՊԸ (ՎԽ-022 լիցենզիա) նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելու հարցի քննարկում:
. «Օպտիմա Լոտո» ՍՊԸ (ՎԽ-022 լիցենզիա) կողմից 14.05.2012թ. ներկայացված վիճակախաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխությանը համաձայնություն տալու հարցի քննարկում:
.«Հրաչ և Սարգիս» ՍՊԸ (ՇԽ-235 լիցենզիա), «Մանռու» ՍՊԸ (ՇԽ-232 լիցենզիա),  «Վալկան» ՍՊԸ (ՇԽ-127 լիցենզիա) և «Տիար Գասպարյան» ՍՊԸ  (ՇԽ-100 և ՇԽ-212 լիցենզիաներ) կողմից ներկայացված շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգերին համաձայնություն տալու հարցերի քննարկում:
. «Տիար Գալստյան» ՍՊԸ (ԽՏ-059 լիցենզիա) կողմից 15.05.2012թ. ներկայացված խաղատան շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգին համաձայնություն տալու հարցի քննարկում:

Այս խորագրի վերջին նյութերը