Լրահոս

18.05.2012 18:24


Ստեփան Պողոսյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով

Ստեփան Պողոսյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով

Վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ պետական գործիչ, պատմաբան Ստեփան Պողոսյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով` ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ։ 

Հանձնաժողովի կազմում են ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Հայկ Դարբինյանը, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Հրանտ Բեգլարյանը, ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Վանո Վարդանյանը, ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Սաշա Աֆյանը, Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, ԵՊՀ պատմության ամբիոնի վարիչ Բաբկեն Հարությունյանը, Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Գագիկ Մանասյանը, Ստեփան Պողոսյանի որդի Կարո Պողոսյանը:

Այս խորագրի վերջին նյութերը