ՌԴ ԱԳՆ. «Թուրքիայում հակառուսական գործողությունների անցկացումն անթույլատրելի է»
«Թուրքիայում հակառուսական գործողությունների անցկացումը, որոնց մասնակիցները սպառնում են ՌԴ տարածքային ամբողջականությանը և նրա քաղաքացիների անվտանգությանը, անթույլատրելի է և ստվերում է երկու երկրների հարաբերությունները: Նման միջոցառումները պետք է հակահարված ստանան Թուրքիայի իշխանությունների կողմից»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը։
Հիշեցնենք, որ մայիսի 12-13-ին Ստամբուլում Կովկասի վերաբերյալ միջազգային համաժողով է տեղի ունեցել, որի ժամանակ Ռուսաստանի ու նրա ղեկավարության հասցեին անթույլատրելի արտահայտություններ են հնչել: Այդ ամենը տեղի է ունեցել թուրքական իշխանությունների թողտվության պայմաններում:
Լուկաշևիչի խոսքերով՝ անընդունելի են այնպիսի արտահայտությունները, ինչպիսիք են՝ «Աջակցե՛լ Ռուսաստանում պայքարին», «Ողջունում ենք մոջահեդներին՝ Դոկու Ումարովի գլխավորությամբ» և այլն։