Լրահոս

18.05.2012 13:52


Լուկաշենկոն գնել է հանգուցյալ Թուրքմենբաշու «Բոինգը»

Լուկաշենկոն գնել է հանգուցյալ Թուրքմենբաշու «Բոինգը»

Բելառուսական «Բելավիա» և թուրքմենական Turkmenistan Airlines ընկերությունների միջև պայմանագիր է կնքվել բելառուսական կողմին վաճառել Boeing-767-300ER ինքնաթիռը։ «Բոինգը» ժամանակին սպասարկել է Թուրքմենստանի հանգուցյալ նախագահ, «բոլոր թուրքմենների հայր» Սաֆարմուրադ Նիյազովին՝ Թուրքմենբաշուն։ Նրա մահից հետո ինքնաթիռը մնաց կառավարության տնօրինության տակ։ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վաղուց էր աչք դրել Թուրքմենբաշու «Բոինգի» վրա։ Վերջապես, Թուրքմենստանի գործող նախագահի Բելառուս կատարած այցի ժամանակ գործարքը հաջողվեց գործի բերել։

Այս խորագրի վերջին նյութերը