Հայկական գրատպության 500-ամյակի առթիվ Կանադայում ՀՀ դեսպանատանը մայիսի 11-ին տեղի ունեցավ թատերա-երաժշտական միջոցառում՝ «Անդրադարձ Հայաստանին» խորագրով: Միջոցառման նպատակն էր օտարերկրյա կին պաշտոնյաներին ծանոթացնել հայ հարուստ մշակույթի հետ: Հրավիրված էին Օտտավայի Տիկնանց դիվանագիտական ընկերակցության անդամեր, Կանադայում հավատարմագրված կին-դեսպաններ, կանադացի կին պաշտոնյաներ:
Ցուցադրվեց Հայաստանի մասին պատմող կարճամետրաժ տեսաֆիլմ, օտտավահայ երաժիշտների կատարմամբ հնչեցին Ա. Խաչատրյանի և Ա. Բաբաջանյանի դաշնամուրային ստեղծագործություններից հատվածներ: Կանադահայ հայտնի օպերային երգչուհի Արմինե Կասաբյանի կատարմամբ հնչեցին երգեր հայ երգահանների գործերից: Տեղի ունեցան հայկական տարազների ցուցադրություն և հայկական պարային կատարումներ, որին հետևեց ընդունելություն:
«Անդրադարձ Հայաստանին» խորագրով միջոցառում Կանադայում