«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը Beeline) տեղեկացնում է, որ այսօր առավոտյան ժամը 8:00-ից Beeline բջջային ցանցի բաժանորդների մի մասի մոտ, որոնք այդ պահին գտնվում էին 2G (GSM) ցանցում, խնդիրներ էին նկատվում ելքային զանգերի հետ: Խնդիրը կապված է ընկերության ցանցի կառավարումը կարգավորող սարքերից մեկի խափանման հետ: Այս պահին վթարը վերացված է, զանգեր կատարելու հնարավորությունը վերականգնվում է: Ընկերությունը խորհուրդ է տալիս բաժանորդներին, ում շարժական հեռախոսներն ունեն համապատասխան հնարավորություն, միանալ 3G ցանցին կամ վերաբեռնավորել սարքը:
Ընկերությունը հայցում է բաժանորդների ներողամտությունը պատճառած անհարմարության համար:
Առավոտվանից ինչո՞ւ չկար «ԱրմենՏել»–ի կապը