Լրահոս

18.05.2012 10:44


ՍԴ դիմելու վերջնաժամկետը՝ այսօր

ՍԴ դիմելու վերջնաժամկետը՝ այսօր

Երեկ լրացավ մայիսի 6-ին տեղի ունեցած ԱԺ ընտրություններում մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուների՝ Սահմանադրական դատարան դիմելու վերջնաժամկետը։ Իրենց ընտրատարածքներում տեղի ունեցած ըտնրությունների արդյունքները պահանջել են անվավեր ճանաչել ՀԱԿ–ից Մանուել Գասպարյանը, Նիկոլ Փաշինյանը, Լևոն Զուրաբյանը, Գագիկ Ներսիսյանը և Դավիթ Մաթևոսյանը, ինչպես նաև Սամվել Հարությունյանը։ 

Իսկ այսօր ավարտվում է քվեարկության արդյունքները վիճարկելու համար ՍԴ դիմելու՝ կուսակցությունների և դաշինքների համար սահմանված վերջնաժամկետը։ Հայ ազգային կոնգրեսն արդեն իսկ հայտնել է, որ դիմելու է ՍԴ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը