Լրահոս

18.05.2012 10:02


Այսօր Թանգարանների միջազգային օրն է

Այսօր Թանգարանների միջազգային օրն է

Մայիսի 18-ին նշվում է Թանգարանների միջազգային օրը։ Այն հռչակվել է Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM - The International Council of Museums) որոշմամբ՝ 1977թ. մայիսի 18-ին՝ ԻԿՕՄ-ի 11-րդ գլխավոր կոնֆերանսի ընթացքում` ռուսական պատվիրակության առաջարկությամբ: 1978թ.-ից յուրաքանչյուր տարի այս օրը նշում է աշխարհի ավելի քան 150 երկիր, այդ թվում և Հայաստանը:

1992թ. սկցած՝ Թանգարանային միջազգային օրերից յուրաքանչյուրն ունի թեմա, և ԻԿOՄ-ի կողմից հրապարակում են տվյալ թեմայի հետ կապված միջոցառումները: 1992թ. թեման էր «Թանգարանները և շրջակա միջավայրը», 1997-1998թթ` «Մշակութային արժեքների անօրինական տեղափոխման դեմ պայքար», 2000թ.` «Թանգարանները հանուն հասարակությունում համերաշխության և ներդաշնակության», 2005թ.` «Թանգարանը որպես կամուրջ մշակույթների միջև», 2008թ.` «Թանգարանները որպես սոցիալական փոփոխությունների և զարգազման գործոն», 2009թ.` «Թանգարանները և տուրիզմը», 2010թ.` «Թանգարանները հանուն սոցիալական ներդաշնակության» և այլն։

ՀՀ մշակույթի նախարարությունը հայտնել է, որ «Թանգարանային գիշեր» ակցիան այս տարի կանցկացվի մայիսի 19-ին։ Դրան մասնակցելու է 63 թանգարան։ Այն անց է կացվելու «Թանգարանը փոփոխվող աշխարհում» խորագրի ներքո: Բայց, քանի որ այս տարի Հայաստանը նշում է գրատպության 500-ամյակը, որոշել են ակցիան անցկացնել՝ «Գիրը փոփոխվող աշխարհում» կարգախոսով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը