Երևանն այլևս Արարատյան դաշտից խմելու ջուր չի ստանում
Ապրիլ ամսվա կարևորագույն նորությունը, անշուշտ, «Արարատյան» պոմպակայանի աշխատանքի դադարեցումն է: 1980-ականներից ի վեր, երբ շահագործման հանձնվեց մայրաքաղաքը սնուցող վերջին մայրուղային` «Արարատյան-Երևան» ջրատարը, առաջին անգամ դադարեցվել է պոմպակայանի` ջրաղբյուրով հանդերձ, այն էլ` համակարգում խոշորագույնի, աշխատանքը:
Պոմպակայանը գտնվում է Արարատի մարզի Հայկաշեն գյուղի հարևանությամբ, ունի 39 ինքնաշատրվանող խորքային հոր, 10 պոմպային ագրեգատ՝ յուրաքանչյուրը 2500 կՎտ հզորությամբ, որոնք հնարավորություն են տալիս շուրջ 25 կմ երկարությամբ 5 մայրուղային խողովակաշարերով վայրկյանում մինչև 4000 լիտր ջուր մղել դեպի Երևան: Այստեղից դեռևս 2007թ. ապրիլին 2667 լիտր ջուր էր մատակարարում Էրեբունի, Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններին և բավարարում նրանց պահանջարկի 75,3 տոկոսը /մայրաքաղաքի ընդհանուր պահանջարկի շուրջ 23,7 տոկոսը/:
«Երևան Ջուր» ՓԲԸ կողմից մայրաքաղաքի ջրամատակարարման համակարգի վերակառուցման շնորհիվ վերջին տարիներին ավելի ու ավելի արդյունավետորեն էր օգտագործվում լեռնային աղբյուրներից մեծամասամբ ինքնահոս եղանակով ստացվող քաղցրահամ ջուրը, ինչը հնարավորություն էր տալիս շարունակաբար նվազեցնել Արարատյան դաշտի արտեզյան աղբյուրներից մայրաքաղաքին մատակարարվող ջրի քանակը: Ի վերջո, ապրիլին վերջնականապես դադարեցվեց «Արարատյան» պոմպակայանի աշխատանքը: Այժմ այն համարվում է պահուստային, գտնվում է աշխատանքային վիճակում, պատրաստ անհրաժեշտության դեպքում անմիջապես վերագործարկվելու: Ավելին, ընկերությունը 8 մլն դրամ է հատկացրել պոմպակայանի վերանորոգման, պահպանության և հուսալիության բարձրացման նպատակով համապատասխան աշխատանքների իրականացման համար:
Հատկանշանական է, որ ջրի տնտեսման ասպարեզում այս աննախադեպ հաջողությունը գրանցվել է, չնայած մայրաքաղաքում ջրամատակարարման բարելավմանն ուղղված աշխատանքների դրական արդյունքներին: Եթե նախկինում դրա համար առաջին հերթին պահանջվում էր ջրաքանակի ավելացում, ապա ներկայումս ընկերությունը կատարում է Վարձակալության պայամանագրով ստանձնած պարտավորությունները բաշխիչ ցանցի վերակառուցման, համակարգի կառավարելության աստիճանի բարձրացման և հոսակորուստների դեմ պայքարի շնորհիվ: Նույն Էրեբունի, Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանները 2007թ. ապրիլին վայրկյանում սպառել են 3543 լիտր ջուր, մինչդեռ 5 տարի անց, շատ ավելի բարելավված ջրամատակարարման պարագայում, նրանց պահանջարկը կազմել է միայն 2703 լիտր: Ընդհանուր առմամբ, ապրիլին շուրջօրյա ջրամատակարարում է ունեցել երևանցիների 56,4%-ը, ևս 40,3%-ը օրվա ընթացքում ջուր է ունեցել 17-23,5 ժամ, իսկ 12-17 ժամ` ընդամենը 3,3%:
Անցած մեկ տարվա ընթացքում կտրուկ` 43,9%-ով նվազել է նաևէլեկտրաէներգիայի միջին օրական սպառումը համակարգում, որը շատ կարևոր է, եթե հաշվի առնենք, որ էլեկտրաէներգիան ընկերության կարևորագույն ծախսային հոդվածներից մեկն է: Ընդ որում, դա ինքնանպատակ չէ: Նաև ծախսերի կրճատման, միջոցների խնայման հետևողական քաղաքականության շնորհիվ է ընկերությունն իրականացնում ներդրումային ծրագրերն ու հաջողությամբ կատարում ստանձնած պարտավորությունները:
Ղեկավարվելով «Մենքհաշվետուենքհանրությանառջև» կարգախոսով, «Երևան Ջուր» ընկերությունը ստորև ներկայացնում է հերթական ամենամսյա հրապարակումը` 2012թ. ապրիլի գործունեության հիմնական արդյունքների վերաբերյալ` 2011թ. նույն ժամանակամիջոցի նկատմամբ /2008թ. տվյալները ` համեմատության համար են/:
Երևանն այլևս Արարատյան դաշտից խմելու ջուր չի ստանում
Ապրիլ ամսվա կարևորագույն նորությունը, անշուշտ, «Արարատյան» պոմպակայանի աշխատանքի դադարեցումն է: 1980-ականներից ի վեր, երբ շահագործման հանձնվեց մայրաքաղաքը սնուցող վերջին մայրուղային` «Արարատյան-Երևան» ջրատարը, առաջին անգամ դադարեցվել է պոմպակայանի` ջրաղբյուրով հանդերձ, այն էլ` համակարգում խոշորագույնի, աշխատանքը:
Պոմպակայանը գտնվում է Արարատի մարզի Հայկաշեն գյուղի հարևանությամբ, ունի 39 ինքնաշատրվանող խորքային հոր, 10 պոմպային ագրեգատ՝ յուրաքանչյուրը 2500 կՎտ հզորությամբ, որոնք հնարավորություն են տալիս շուրջ 25 կմ երկարությամբ 5 մայրուղային խողովակաշարերով վայրկյանում մինչև 4000 լիտր ջուր մղել դեպի Երևան: Այստեղից դեռևս 2007թ. ապրիլին 2667 լիտր ջուր էր մատակարարում Էրեբունի, Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններին և բավարարում նրանց պահանջարկի 75,3 տոկոսը /մայրաքաղաքի ընդհանուր պահանջարկի շուրջ 23,7 տոկոսը/:
«Երևան Ջուր» ՓԲԸ կողմից մայրաքաղաքի ջրամատակարարման համակարգի վերակառուցման շնորհիվ վերջին տարիներին ավելի ու ավելի արդյունավետորեն էր օգտագործվում լեռնային աղբյուրներից մեծամասամբ ինքնահոս եղանակով ստացվող քաղցրահամ ջուրը, ինչը հնարավորություն էր տալիս շարունակաբար նվազեցնել Արարատյան դաշտի արտեզյան աղբյուրներից մայրաքաղաքին մատակարարվող ջրի քանակը: Ի վերջո, ապրիլին վերջնականապես դադարեցվեց «Արարատյան» պոմպակայանի աշխատանքը: Այժմ այն համարվում է պահուստային, գտնվում է աշխատանքային վիճակում, պատրաստ անհրաժեշտության դեպքում անմիջապես վերագործարկվելու: Ավելին, ընկերությունը 8 մլն դրամ է հատկացրել պոմպակայանի վերանորոգման, պահպանության և հուսալիության բարձրացման նպատակով համապատասխան աշխատանքների իրականացման համար:
Հատկանշանական է, որ ջրի տնտեսման ասպարեզում այս աննախադեպ հաջողությունը գրանցվել է, չնայած մայրաքաղաքում ջրամատակարարման բարելավմանն ուղղված աշխատանքների դրական արդյունքներին: Եթե նախկինում դրա համար առաջին հերթին պահանջվում էր ջրաքանակի ավելացում, ապա ներկայումս ընկերությունը կատարում է Վարձակալության պայամանագրով ստանձնած պարտավորությունները բաշխիչ ցանցի վերակառուցման, համակարգի կառավարելության աստիճանի բարձրացման և հոսակորուստների դեմ պայքարի շնորհիվ: Նույն Էրեբունի, Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանները 2007թ. ապրիլին վայրկյանում սպառել են 3543 լիտր ջուր, մինչդեռ 5 տարի անց, շատ ավելի բարելավված ջրամատակարարման պարագայում, նրանց պահանջարկը կազմել է միայն 2703 լիտր: Ընդհանուր առմամբ, ապրիլին շուրջօրյա ջրամատակարարում է ունեցել երևանցիների 56,4%-ը, ևս 40,3%-ը օրվա ընթացքում ջուր է ունեցել 17-23,5 ժամ, իսկ 12-17 ժամ` ընդամենը 3,3%:
Անցած մեկ տարվա ընթացքում կտրուկ` 43,9%-ով նվազել է նաև էլեկտրաէներգիայի միջին օրական սպառումը համակարգում, որը շատ կարևոր է, եթե հաշվի առնենք, որ էլեկտրաէներգիան ընկերության կարևորագույն ծախսային հոդվածներից մեկն է: Ընդ որում, դա ինքնանպատակ չէ: Նաև ծախսերի կրճատման, միջոցների խնայման հետևողական քաղաքականության շնորհիվ է ընկերությունն իրականացնում ներդրումային ծրագրերն ու հաջողությամբ կատարում ստանձնած պարտավորությունները:
Ղեկավարվելով «Մենք հաշվետու ենք հանրության առջև» կարգախոսով, «Երևան Ջուր» ընկերությունը ստորև ներկայացնում է հերթական ամենամսյա հրապարակումը` 2012թ. ապրիլի գործունեության հիմնական արդյունքների վերաբերյալ` 2011թ. նույն ժամանակամիջոցի նկատմամբ /2008թ. տվյալները ` համեմատության համար են/:
Հիմնական ցուցանիշներ
2008թ.
ապրիլ
2011թ.
ապրիլ
2012թ.
ապրիլ
2012թ. ապրիլը 2011թ.ապրիլի համեմատ /+ - /
Աղբյուրներից վերցված ջրաքանակ` լիտր/վայրկյան
11,526
9,883
9,379
- 504 /2008թ. ապրիլից` -2147/
Էլեկտրաէներգիայի սպառում` կՎտժ/օր
304,000
157,000
88,000
- 69,000 /2008թ. ապրիլից`-216,000/
Ջրամատակարարման շարունակականություն` տոկոս
72,1
93,0
94,2
+ 1,2 տոկոսային կետ /2008թ. ապրիլից`+ 22,1 տոկոսային կետ
«Երևան Ջուր» ՓԲԸ հաղորդակցության բաժին