Լրահոս

18.05.2012 09:37


Ամուլսարի նախագիծը` կենսաբանների աչքերով

Ամուլսարի նախագիծը` կենսաբանների աչքերով

Հաշվի առնելով Բնապահպանության նախարարության կողմից կազմակերպած քննարկումը Ամուլսարի ոսկու հանքի հնարավոր շահագործման մասին՝ «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ հանձն է առել կազամկերպել աշխատանքային քննարկում Երևանում և հասարակության լայն շերտերին իրազեկել խնդրի մասին: Փորձագետների կողմից նշվել են մի շարք խախտումներ, որոնք կապված են  կենսաբազմազանության ուսումնասիրության արդյունքների և մի շարք օրենքների հետ: Այս հարցերի շուրջը կփորձեն բանավիճել հրավիրված կողմերը:

Նախնական պայմանավորվածությունը «Գեոթիմ» ՓԲԸ–ի տնօրինության հետ եղել է մայիսի 17-ին, սակայն իրենց իսկ ցանկությամբ օրը տեղափոխվել է մայիսի 21-ին: Քննարկմանը մասնակցելու պաշտոնական պատշաճ պատասխան դեռևս չենք ստացել:

Աշխատանքային քննարկումը տեղի կունենա սույն թվականի մայիսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Ավիատրանս հյուրանոցում:

Քննարկմանը հրավիրված են`

Բնապահպանության նախարարությունը

Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակ

      Կարեն Մանվելյան` (WWF) հայաստանյան գրասենյակի տնօրեն,

       Ալիկ Մալխասյան` կենդանաբան

       Անուշ Ներսիսյան` բուսաբան

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ (FPWC) 

      Հրաչ Ղազարյան` կենդանաբան  FPWC

“Ջերմուկի զարգացման կենտրոն” ՀԿ

Այս խորագրի վերջին նյութերը