Մայիսի 20-ին տեղի կունենա Արեգակի օղակաձև խավարում
Մայիսի 20-ին տեղի կունենա Արեգակի օղակաձև խավարում: Սա 1994թ. հետո Արեգակի առաջին օղակաձև խավարումն է, որի դեպքում, ի տարբերություն լրիվ խավարման, Լուսինը ծածկում է Արեգակի սկավառակի հիմնական մասը՝ եզրերում թողնելով նեղ լուսավոր օղակ: Խավարումը կսկսվի Գրինվիչի ժամանակով (UTC) ժամը 20:56:07-ին և մի քանի ժամ անց՝ 23:53:54 (UTC), կլինի առավելագույն փուլը, որը կտևի 5 րոպե 46 վայրկյան: Իսկ խավարումն ամբողջությամբ կավարտվի 02:49:21 (UTC): Խավարման առավելագույն փուլում Լուսինը կծածկի Արեգակի մոտ 0,94 մասը: Խավարումը տեսանելի կլինի Արևելյան Ասիայից, Չինաստանից, Ճապոնիայից, Խաղաղ օվկիանոսից, արևմտյան ԱՄՆ-ից, Հյուսիսային Ամերիկայից: Այս անգամ Հայաստանից խավարումը դիտել հնարավոր չի լինի, քանի որ խավարման ժամերին Հայաստանում գիշեր է լինելու: Սա 2012թ. Արեգակի երկու խավարումներից առաջինն է: Հաջորդ խավարումը սպասվում է նոյեմբերի 13-ին: Հիշեցնենք, որ Արեգակի խավարում տեղի է ունենում, երբ Լուսինն անցնում է Երկրի և Արեգակի միջով՝ մասամբ կամ ամբողջությամբ ծածկելով Արեգակի սկավառակը երկրային դիտորդի համար: Կախված Երկրի նկատմամբ իր դիրքից և Երկրից ունեցած հեռավորությունից` Լուսինը կարող է Արեգակը ծածկել ամբողջությամբ կամ մասամբ: Օղակաձև խավարման ժամանակ Լուսինը, գտնվելով իր էլիպսաձև ուղեծրի ավելի հեռու կետերում, չի կարողանում ծածկել Արեգակն ամբողջությամբ (ինչպես դա տեղի է ունենում Արեգակի լրիվ խավարման ժամանակ), և խավարման առավելագույն փուլում այն ծածկում է Արեգակի միայն կենտրոնական մասը` առաջացնելով «հրե» օղակ հիշեցնող պատկեր:

Հայկական աստղագիտական ընկերություն