Լրահոս

17.05.2012 21:30


Լիլիթ Գալստյան. «Աշոտյա՛ն, գոնե դու հաստատ պիտի իմանայիր, որ մանդատներն ու պաշտոնները ոչինչ են ինձ համար»

Լիլիթ Գալստյան. «Աշոտյա՛ն, գոնե դու հաստատ պիտի իմանայիր, որ մանդատներն ու պաշտոնները ոչինչ են ինձ համար»

Արդեն տեղեկացրել ենք, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ փոփոխություն է կատարվել Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի կառավարման խորհրդի կազմում, այդ թվում՝ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Լիլիթ Գալստյանը փոխարինվել է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Կարինե Աճեմյանով։

Ի պատասխան՝ Լիլիթ Գալստյանը ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին դիմել է հետևյալ կերպ.

«Աշոտյա՛ն,
Բարոյականության կամ պարկեշտության մասին չարժե խոսել. ցավոք խորհրդարանական հինգ տարվա փորձառությունս բերեց համոզման, որ մեր քաղաքական իրականության մեջ բարոյականություն փնտրելը զուր ջանք է, չարդարացված ռոմանտիզմ։
Պարզապես կարող էիք մի քիչ կոռեկտ, մի քիչ խելոք կամ մի քիչ քաղաքակիրթ լինել (կարծեմ վերջերս Եվրոպայի ժողովրդավարներին անդամագրվեցիք) և մամուլից չիմանայի, որ Բրյուսովի անվ. լեզվաբանական համալսարանի կառավարման խորհրդի անդամ չեմ և ինձ փոխարինել եք ՀՀԿ-ականով։ Եթե ևս չորս տարի չէիք կարող սպասել, որ խորհրդի անդամի լիազորություններս լրանային, գոնե չորս օր սպասեիք, որ մանդատս ուժը կորցներ։ Ըստ էության, ես դիմում չեմ գրել, անգործության հիմնավորումը առավել քան զավեշտալի է, և ոչ էլ առայժմ մահացել եմ (սրա՛նք են լիազորոթյան դադարեցման հիմքերը)։ Եվ ի՜նչ. այդքան անհանգիստ էիք, որ իմ ձայնը կամ ներկայությունը պիտի սասաներ ռեկտորի սպասվող արդար ընտրություններն ու հավատարիմների, հնազանդների խո՞ւմբ եք ձևավորել։
Աշոտյա՛ն, գոնե դու հաստատ պիտի իմանայիր, որ մանդատներն ու պաշտոնները ոչինչ են ինձ համար և առհասարակ, կյանքում պարկեշտության ու բարոյականության չափանիշերով եմ ապրում և ուղեկցվում։ Եվ իսկապես, առանց համեստության եմ ասում՝ հավատարիմ եմ ու հնազանդ, բայց ընտրում եմ օրենքն ու արդարությունը, ոչ թե համակրանքներն ու օրվա քաղաքական եղանակները։
Բարեկամաբար՝ Լիլիթ»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը