Վարդան Օսկանյան. «Ցավալի է, որ վարչապետն ընտրել է հակադարձելու «հեշտ» ճանապարհը»
ԲՀԿ անդամ Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի այսօրվա հայտարարությանը։
««News.am»-ում կարդացի, որ այսօր վարչապետը կառավարության նիստում անդրադարձել և ինչ-որ տեղ պատասխանել է ընտրարշավի ընթացքում Հայաստանի տնտեսական քաղաքականության վերաբերյալ իմ քննադատություններին։ Ցավալի է, որ վարչապետն ընտրել է հակադարձելու «հեշտ» ճանապարհը՝ քննադատություններն անտեղի որակելով «անգրագետ», այն դեպքում, երբ ընտրարշավի ընթացքում իմ հնչեցրած մեկնաբանությունները, վերլուծությունները և քննադատությունները երևի թե բովանդակային առումով հազվագյուտներից էին, որոնք վերաբերում էին ժողովրդին ամենահուզող՝ սոցիալ-տնտեսական հարցերին։ Չեմ ուզենա վարչապետի հետ մտնել հեռակա բանավեճի մեջ. բավական է իջնել փողոց, զրուցել քաղաքացիների հետ, ծանոթանալ հենց պետության ներկայացրած վիճակագրությանը, և դա բավարար կլինի հասկանալու, որ կառավարության վարած «գրագետ» քաղաքականությունը ինչ արդյունքներ է տվել։ Ի գիտություն վարչապետի և նրա տնտեսական թիմի՝ ուզում եմ նաև ասել, որ այսօրվա գլոբալ տենդենցներն այնպիսին են, որ նույնիսկ կենտրոնական բանկերի ինքնանպատակ կենտրոնացումը գնաճի զսպման վրա արդեն ժամանակավրեպ են դառնում։ Ելնելով այսօր ստեղծված գլոբալ տնտեսական իրավիճակից, տնտեսական աճի անհրաժեշտության հրամայականից՝ կենտրոնական բանկերը գնաճի մոնիտորինգից անցնում են արդեն նոմինալ ՀՆԱ-ի մոնիտորինգի, ինչը ենթադրում է, որ կենտրոնական բանկերը պետք է համադրեն տնտեսական աճն ու գնաճի զսպումը։ Առաջարկում եմ կարդալ Հարվարդի համալսարանի պրոֆեսոր, ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնի տնտեսական խորհրդական Ջեֆրի Ֆրենքելի այսօր հրապարակած «Գնաճը թիրախավորելու քաղաքականության վախճանը» (The Death of Inflation Targeting,http://www.project-syndicate.org/commentary/the-death-of-inflation-targeting) հոդվածը Project Syndicate-ի կայքում: Վերոնշյալը գալիս է ամրագրելու իմ այն տեսակետը, որ Հայաստանի համար այսօր իսկապես հրամայական է գլխավոր թիրախ դարձնել տնտեսական աճը՝ աշխատատեղերի ստեղծումը, կենսամակարդակի բարձրացումը՝ մակրոտնտեսական բոլոր մյուս խնդիրները դիտարկելով հենց այս համատեքստում և հաշվի առնելով նաև այն, որ միջազգային բոլոր կազմակերպությունները շեշտում են՝ երկարաժամկետ կտրվածքով Հայաստանի տնտեսության աճի համար լուրջ ռիսկեր կան և այն շարունակում է մնալ անորոշ»,– գրել է Օսկանյանը։
Վարդան Օսկանյան. «Ցավալի է, որ վարչապետն ընտրել է հակադարձելու «հեշտ» ճանապարհը»
ԲՀԿ անդամ Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի այսօրվա հայտարարությանը։
««News.am»-ում կարդացի, որ այսօր վարչապետը կառավարության նիստում անդրադարձել և ինչ-որ տեղ պատասխանել է ընտրարշավի ընթացքում Հայաստանի տնտեսական քաղաքականության վերաբերյալ իմ քննադատություններին։
Ցավալի է, որ վարչապետն ընտրել է հակադարձելու «հեշտ» ճանապարհը՝ քննադատություններն անտեղի որակելով «անգրագետ», այն դեպքում, երբ ընտրարշավի ընթացքում իմ հնչեցրած մեկնաբանությունները, վերլուծությունները և քննադատությունները երևի թե բովանդակային առումով հազվագյուտներից էին, որոնք վերաբերում էին ժողովրդին ամենահուզող՝ սոցիալ-տնտեսական հարցերին։
Չեմ ուզենա վարչապետի հետ մտնել հեռակա բանավեճի մեջ. բավական է իջնել փողոց, զրուցել քաղաքացիների հետ, ծանոթանալ հենց պետության ներկայացրած վիճակագրությանը, և դա բավարար կլինի հասկանալու, որ կառավարության վարած «գրագետ» քաղաքականությունը ինչ արդյունքներ է տվել։
Ի գիտություն վարչապետի և նրա տնտեսական թիմի՝ ուզում եմ նաև ասել, որ այսօրվա գլոբալ տենդենցներն այնպիսին են, որ նույնիսկ կենտրոնական բանկերի ինքնանպատակ կենտրոնացումը գնաճի զսպման վրա արդեն ժամանակավրեպ են դառնում։ Ելնելով այսօր ստեղծված գլոբալ տնտեսական իրավիճակից, տնտեսական աճի անհրաժեշտության հրամայականից՝ կենտրոնական բանկերը գնաճի մոնիտորինգից անցնում են արդեն նոմինալ ՀՆԱ-ի մոնիտորինգի, ինչը ենթադրում է, որ կենտրոնական բանկերը պետք է համադրեն տնտեսական աճն ու գնաճի զսպումը։ Առաջարկում եմ կարդալ Հարվարդի համալսարանի պրոֆեսոր, ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնի տնտեսական խորհրդական Ջեֆրի Ֆրենքելի այսօր հրապարակած «Գնաճը թիրախավորելու քաղաքականության վախճանը» (The Death of Inflation Targeting,http://www.project-syndicate.org/commentary/the-death-of-inflation-targeting) հոդվածը Project Syndicate-ի կայքում:
Վերոնշյալը գալիս է ամրագրելու իմ այն տեսակետը, որ Հայաստանի համար այսօր իսկապես հրամայական է գլխավոր թիրախ դարձնել տնտեսական աճը՝ աշխատատեղերի ստեղծումը, կենսամակարդակի բարձրացումը՝ մակրոտնտեսական բոլոր մյուս խնդիրները դիտարկելով հենց այս համատեքստում և հաշվի առնելով նաև այն, որ միջազգային բոլոր կազմակերպությունները շեշտում են՝ երկարաժամկետ կտրվածքով Հայաստանի տնտեսության աճի համար լուրջ ռիսկեր կան և այն շարունակում է մնալ անորոշ»,– գրել է Օսկանյանը։