Կրկնակի քվեարկելու դեպքի առթիվ քրեական գործի հարուցումը մերժվել է. ընտրողը տառապում է շիզոֆրենիա պարանոիդ հիվանդությամբ
2012թ. մայիսի 6-ին թիվ 17/27 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Լիանա Սայադյանը դիմում է ներկայացրել ՀՀ ոստիկանության Արարատի բաժին այն մասին, որ նույն օրը` ժամը 18:30-ի սահմաններում, Արարատի մարզի Դիմիտրով գյուղի բնակչուհի Ս. Աղեկյանը փորձել է երկրորդ անգամ քվեարկել, ինչը տեղում կանխվել է:
Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Ս. Աղեկյանը 1997 թվականից տառապում է հոգեկան հիվանդությամբ եւ 2-րդ կարգի հաշմանդամ է: Վերջինս 2012թ. մայիսի 6-ին` ժամը 08:30-ի սահմաններում, եկել է թիվ 17/27 ընտրատեղամաս, կատարել իր քվարկությունը եւ վերադարձել տուն: Այնուհետեւ տանը զբաղվել է իր տնային գործերով եւ նույն օրը` ժամը 18:30-ի սահմաններում, մոռանալով, որ արդեն քվարկել է, նորից է գնացել ընտրատեղամաս եւ փորձել 2-րդ անգամ քվեարկել, ինչն արձանագրվել է հիշյալ ընտրատեղամասի հանձնաժողովի կողմից:
Ս. Աղեկյանը բացատրություն է տվել, որ իր հիվանդության հետ կապված ունի հիշողության կորուստ եւ իրականում մոռացել էր, որ այդ օրն արդեն ներկայացել էր քվեարկության, եւ ինքն այլ նպատակ կամ դիտավորություն չի ունցել:
Թիվ 17/27 ընտրատեղամասի հանձնաժողովի քարտուղար Թագուհի Արշակյանը բացատրություն է տվել, որ երկար ժամանակ ճանաչում է համագյուղացի Ս. Աղեկյանին, որ վերջինս տառապում է հոգեկան հիվանդությամբ եւ հաճախակի հիշողության կորուստ է ունենում եւ մայիսի 6-ին 2-րդ անգամ քվեարկության ներկայացել է` իրականում մոռանալով, որ արդեն քվեարկել է:
Բացի այդ, «Արտաշատի պոլիկլինիկա» ՓԲԸ-ի հոգեբուժ Ն. Մինասյանը բացատրություն է տվել, որ 1997 թվականից Ս.Աղեկյանը հաշվառված է հոգեբուժի մոտ շիզոֆրենիա պարանոիդ հիվանդության ախտորոշմամբ եւ վերջինիս մոտ նկատվում է կողմնորոշման, ժամանակի, վայրի, հիշողության կորուստ:
Նախապատրաստված նյութերով 2012թ. մայիսի 10-ին քրեական գործի հարուցումը մերժվել է` հանցագործության դեպքի բացակայության հիմքով: