Լրահոս

17.05.2012 16:40


Կիրո Մանոյանը վարչապետի հայտարարության մասին. «Վաաաաաա՜յ, քոռանամ ես. գողը գողից գողացավ, Աստված տեսավ` զարմացավ...»

Կիրո Մանոյանը վարչապետի հայտարարության մասին. «Վաաաաաա՜յ, քոռանամ ես. գողը գողից գողացավ, Աստված տեսավ` զարմացավ...»

ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի այսօրվա հայտարարությանը, թե Հայաստանի կառավարությունը երեկվանից սկսել է պետական 15 տեսչությունների աշխատանքների մոնիթորինգը, և որ 2 շաբաթվա ընթացքում մոնիթորինգի արդյունքները կներկայացվեն հանրությանը:

«Վաաաաաա՜յ, քոռանամ ես. գողը գողից գողացավ, Աստված տեսավ` զարմացավ...։ ՀՀ վարչապետի բացահայտումներից. «Կան բազմաթիվ պետական ծառայություններ, որտեղ բյուրոկրատական քաշքշուկներ կան, կա կաշառք, քաղաքացիների կողուպուտ։ Հավատա՞նք...»,–այսօր կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը»,–իր էջում գրել է Կ. Մանոյանը: 

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը