8-րդ դասարանցին փորձել է ինքնասպան լինել` խմելով պապիկի դեղերը
Երևանի թիվ 56 դպրոցի աշակերտուհիներից մեկն օրերս ինքնասպանության փորձ է կատարել: Aravot.am-ի տեղեկություններով՝ աղջիկը խմել է պապիկի դեղերը, որից հետո երեխային տեղափոխել են «Մուրացան» հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք:
Թիվ 56 դպրոցի տնօրեն Սուսաննա Գալստյանի խոսքերով՝ ներկայումս գործը ոստիկանության Արաբկիրի քննչական բաժնում է. «Այդ երեխան դպրոցի և դասընկերների հետ կապված որևէ խնդիր չի ունեցել. նորմալ, հանգիստ աշակերտ է»:
Տնօրենը նաև ասել է, որ դեպքը երեխայի տանն է կատարվել։
Aravot.am-ի հարցին՝ անչափահասին ի՞նչն է դրդել ինքնասպանության, ոստիկանության Արաբկիրի բաժնի քննիչ Արմեն Մելքոնյանը պատասխանել է. «Կատարվում է նախաքննություն»:
Կայքի տեղեկություններով՝ վարկածներից մեկն այն է, որ անչափահաս աղջիկը փորձել է ինքնասպան լինել «սիրո» պատճառով, որտեղ իր դերակատարումն է ունեցել համացանցը:
«Մուրացան» բժշկական կենտրոնի բժշկուհի Տիրուհի Չերքեզյանը, որի մոտ ինքնասպանության փորձից հետո 1 օր բուժօգնություն է ստացել աղջիկը, հայտնել է, որ երեխան խմել է սրտի համար նախատեսված «դիգոկսին» դեղամիջոցի մեծ չափաքանակ` մոտ 50 հաբ: Սակայն բժշկուհին հավաստիացրել է, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում: