Լրահոս

25.05.2009 19:35


Vallex Group–ը համաձայն է հարկային սեփական տեսուչն ունենալ

Vallex Group–ը համաձայն է հարկային սեփական տեսուչն ունենալ

Բարձրաստիճան տնտեսագիտական ֆորումի ժամանակ, անդրադառնալով ՀՀ ԱԺ-ում վերջին օրերին քննարկվող հարկային փաթեթին, «Vallex Group» ընկերության փոխնախագահ Գագիկ Արզումանյանն ասել է, որ վաղուց են դիմել կառավարությանը՝ իրենց ընկերությունում հարկային մշտական ներկայացուցչություն ստեղծելու առաջարկով։ Գ. Արզումանյանը համաձայն է, որ հարկային մարմինը ոչ թե տարեկան մի քանի անգամ ստուգում անցկացնի, այլ ամեն օր հետևի իրենց աշխատանքներին։

-Թափանցիկ աշխատող ձեռնարկությունը ոչ մի խնդիր չպետք է ունենա դրա հետ կապված։ Այլ խնդիր է, որ այդպիսի ձեռնարկությունների առատությունը մեզ մոտ առանձնապես չի նկատվում,- ասել է նա։

 

Այս խորագրի վերջին նյութերը