Լրահոս

25.05.2009 19:32


Արա Նռանյան. «Հարկային փաթեթով փորձ է արվում գոյություն ունեցող մոնոպոլիստական կառույցը հավաքել մեկ բուրգի տակ»

Արա Նռանյան. «Հարկային փաթեթով փորձ է արվում գոյություն ունեցող մոնոպոլիստական կառույցը հավաքել մեկ բուրգի տակ»

Մայիսի 25-ին Երևանում տեղի է ունեցել Բարձրաստիճան տնտեսագիտական ֆորումը։ ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արա Նռանյանը, խոսելով Հայաստանի գործարար միջավայրի բարելավման մասին, ասել է, որ որևէ նպաստավոր միջավայրի մասին խոսք չի կարող լինել.

-Եթե գործարար պաշտոնյաներն ի վիճակի են ճնշել ոչ պաշտոնյաների բիզնեսը, այդ ամենը հանգեցում է մոնոպոլիզացիայի բարձր աստիճանին։ Պատահական չէ, որ ԱԺ բերվեց հարկային փաթեթը։ Փորձ է արվում գոյություն ունեցող մոնոպոլիստական կառույցը հավաքել մեկ բուրգի տակ։ Դրանով մոնոպոլիզացման աստիճանը կհասնի գագաթնակետին։ Ի վերջո, մենք կունենանք մոնոպոլիզացված տնտեսական կառուցվածք, որը վերևից ներքև կենթարկվի խիստ վերահսկողության։

ԱԺ-ում հարկային փաթեթի քննարկումների ժամանակ պատգամավորների նկատելի ակտիվությունն էլ Ա. Նռանյանը պայմանավորում է «ոչ թե ոչ նրանով, որ հենց այդ մարդկանց է վերաբերում այդ փաթեթը, այլ՝ նրանք հույս տեսան, որ ինչ-որ բան կարող են ասել, ու կարող է՝ իրենց ասելուց հետո այդ օրենքը հետ տանեն։ Այսինքն՝ կարող են իրենց որոշումով ազդել ուրիշների որոշումների կայացման վրա։ Մինչ այժմ մեծ մասը լռում էր, որովհետև համոզված էր՝ միևնույնն է, մեր ասելուց բան չի փոխվելու»։

Այս խորագրի վերջին նյութերը