Քաղաքական

17.05.2012 12:11


Փորձագետ. ««Բարգավաճ Հայաստանին» ձայն են տվել նրանք, ովքեր ԲՀԿ-ին ընկալեցին որպես այլընտրանքային ուժ»

Փորձագետ. ««Բարգավաճ Հայաստանին» ձայն են տվել նրանք, ովքեր ԲՀԿ-ին ընկալեցին որպես այլընտրանքային ուժ»

Քաղաքական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանն այսօր լրագրողներին ասել է, որ ընտրակաշառքը որոշ տեղամասերում 80-90%–ի է հասել, և այդպիսով՝ ցանկալի արդյունքն ապահովվել է ընտրակաշառքի և ընտրակեղծիքների միջոցով, որում ընդգրկված են ոստիկանության անձնագրային բաժինը, համատիրությունները, ՏԻՄ-ը, տարբեր մակարդակի ընտրական հանձնաժողովները: Փորձագետը նաև նկատել է, որ մարդիկ 30 արծաթը նախընտրել են 30 վայրկյանի հեղափոխությունից։ Ինչ վերաբերում է ՕԵԿ–ին, ապա նա այդ կուսակցության մասին խոսելիս  ՀՀԿ–ին հետն է հասկանում, ինչպես հայտնի ֆիլմում՝ ասելով Մուրադ՝ հասկանում ենք Արուսն էլ հետը։

ԲՀԿ–ի վերաբերյալ էլ Ա. Բադալյանը նկատել է.

Նրան ձայն են տվել նրանք, ովքեր ԲՀԿ-ին ընկալեցին որպես այլընտրանքային ուժ, Գագիկ Ծառուկյանի կերպարի հետևից գնացողները։ Եթե կոալիցիա կազմեց, ԲՀԿ-ից միանշանակ կհեռանա այն ընտրազանգվածը, որը ԲՀԿ-ին ընկալել է որպես ՀՀԿ-ին այլընտրանքային ուժ Կոալիցիայի դեպքում միանշանակ ՀՀԿ-ն շահելու է, ԲՀԿ-ն տուժելու է:

7or.am  

Այս խորագրի վերջին նյութերը