Լրահոս

17.05.2012 12:03


Խաղաղ օվկիանոսում 2 ռազմանավ են բախվել, Պակիստանում ՝ 2 ռազմական ինքնաթիռ

Խաղաղ օվկիանոսում 2 ռազմանավ են բախվել, Պակիստանում ՝ 2 ռազմական ինքնաթիռ

 Անցած գիշեր Խաղաղ օվկիանոսում ամերիկյան 2 ռազմանավ է բախվել։ Այդ մասին հաղորդում է «Ասոշիեյթեդ փրես»-ը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի հայտարարությունը: Միջադեպը տեղի է ունեցել Կալիֆորնիայի ափից մոտ 200 կմ հեռավորության վրա։

Վթարի հետևանքով տուժածներ չկան։

Իսկ Պակիստանում երկու ուսումնական ռազմական ինքնաթիռների բախման հետևանքով 4 օդաչուները զոհվել են։ «Ֆրանս պրես» գործակալությունը հայտնում է, որ դեպքը տեղի է ունեցել Իսլամաբադի մոտակայքում: Պատահարի պատճառները դեռևս հայտնի չեն:

Այս խորագրի վերջին նյութերը