Տնտեսական

17.05.2012 11:39


ՀՀ վարչապետ. «...կա կաշառք, քաղաքացիների կողուպուտ»

ՀՀ վարչապետ. «...կա կաշառք, քաղաքացիների կողուպուտ»

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտնել է, որ մայիսի 16-ից գործադիրը սկսել է պետական 15 տեսչությունների աշխատանքների մոնիթորինգը։ «Բազմաթիվ ոլորտներում ունենք լուրջ առաջընթաց, բայց կան բազմաթիվ պետական ծառայություններ, որտեղ բյուրոկրատական քաշքշուկներ կան, կա կաշառք, քաղաքացիների կողուպուտ»,–ասել է Տ. Սարգսյանը։ Թե որ ծառայությունների մասին է խոսքը, վարչապետը չի մանրամասնել՝ խոստացնալով 2 շաբաթվա ընթացքում մոնիտորինգի արդյունքները ներկայացնել հանրությանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը