Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, հրապարակեց ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի բողոքը մերժելու վճիռը: Վերջինիս փաստաբանները վիճարկում էին 2003թ. ՀՀ նախագահի հրամանագիրը, որով մահապատժի դատապարտվածներին ներում էր շնորհվել, այնուհետև` փոխարինվել ցմահ ազատազրկմամբ:
Հիշեցնենք, որ 2003թ.-ի օգոստոսի 1-ի ՀՀ նախագահի թիվ ՆՀ 103-Ա հրամանագրով 42 մահապատժի դատապարտված անձանց ներում էր շնորհվել և նույն ակտով նրանց նկատմամբ սահմանված մահապատիժը փոխարինվել էր ցմահ ազատազրկմամբ:
Դատարանը մերժեց ցմահ դատապարտյալի բողոքը

7or.am