Լրահոս

17.05.2012 10:37


Հրապարակվել է Ֆրանսիայի նոր կառավարության կազմը

Հրապարակվել է Ֆրանսիայի նոր կառավարության կազմը

«Ֆրանս Պրես» գործակալությունը ներկայացրել է վարչապետ Ժան-Մարկ Էրոյի գլխավորությամբ նախօրեին ձևավորված Ֆրանսիայի նոր կառավարության կազմը: Մասնավորապես՝  երկրի արտաքին գերատեսչությունը կգլխավորի Ֆրանսիայի նախկին վարչապետ (1984-1986 թթ.) Լորան Ֆաբիուսը, ֆինանսների և էկոնոմիկայի նախարար է նշանակվել Պիեռ Մոսկովիսին, պաշտպանության նախարար՝ Ժան-Իվ Լե Դրիանը, ՆԳ նախարարությունը կղեկավարի Մանուել Վալսը, մշակույթի նախարարությունը՝ Օրելի Ֆիլիպետտին:

Ըստ աղբյուրի՝  սա Ֆրանսիայի պատմության մեջ առաջին կառավարությունն է, որում նախարարական պորտֆելները կանանց և տղամարդկանց միջև հավասարաչափ են բաշխված: 

Այս խորագրի վերջին նյութերը