Սուրեն Զոլյան. «Ռեկտորի ընտրություններից առաջ փոփոխություններ են կատարում»
–Նախապատրաստվում են ռեկտորի ընտրություններին,–«7օր»–ի հետ զրույցում Սուրեն Զոլյանն այսպես է մեկնաբանել վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշումը, համաձայն որի փոփոխություն է կատարվել Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի կառավարման խորհրդի կազմում. ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Լիլիթ Գալստյանին փոխարինել է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Կարինե Աճեմյանը, ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին` մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը, Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Հովիկ Ասրյանին` ՀՀ նախագահի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվական կենտրոնի տնօրեն Արա Սաղաթելյանը, իսկ կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության նախկին պետ Ա. Կարապետյանին` վարչության նոր պետ Ա. Միրզախանյանը:
Զոլյանը վստահ է, որ այս քայլը միտված է իրենց ուզած մարդուն ռեկտոր դարձնելուն.
–Կառավարությունն ու ԿԳ նախարարությունն այդ խորհրդում համատեղ ունեն 50%։ Եվս մեկ ձայն, և նրանք ունեն մեծամասնություն։ Բայց քանի որ երևի իրենք այդքան էլ վստահ չէին որոշ մարդկանց վրա, որոշեցին փոխել կազմը։ Ռեկտորի ընտությունները հայտարարված են հունիսի 12–ին, և այդ ընտրություններից առաջ փոփոխություններ են տեղի ունենում։
Ս. Զոլյանն ասել է նաև, որ դատարանում արդեն իր կողմից երկու, իսկ համալսարանի կողմից մեկ հայցադիմում կա ներկայացված, և պետք է սպասել գործի ավարտին։ Համենայնդեպս, ինքը պատրաստ է պայքարել ու գնալ մինչև վերջ, անգամ մինչև Եվրադատարան։
–Ես կուզենայի, որ բոլոր դեպքերում այդ հարցը լուծում ստանար Հայաստանում, այլ ոչ թե Հայաստանից դուրս,–եզրափակել է Ս. Զոլյանը։
Խմբ. կողմից– Հիշեցնենք, որ Սուրեն Զոլյանը Սերժ Սարգսյանի ջերմեռանդ պաշտպաններից էր 2008 թ. նախագահական ընտրությունների ժամանակ։ Դժվար է ասել, թե հիմա ինչպիսին է Զոլյանի վերաբերմունքը նախագահի նկատմամբ, բայց դատելով ամենից՝ Ս. Սարգսյանը շարունակում է մնալ նրա կողմից ընդունված գործիչ, քանզի Բրյուսովի ռեկտորի հրապարակային քննադատությունն առ իշխանություններ շրջանցում է նախագահական նստավայրը։
Զոլյանի հետ տեղի ունեցածը, կարծում ենք, դաս պետք է լինի բոլոր նրանց համար, ովքեր ինքնամոռաց պաշտպանել կամ պաշտպանում են Սերժ Սարգսյանին։ Ցավալի է, իհարկե, որ մանկավարժության ոլորտում մեծ վաստակ ունեցող Զոլյանի հանդեպ այդպես են վարվում, բայց մարդիկ հնձում են այն, ինչ ցանել էին։