Լրահոս

17.05.2012 10:25


Անկարայում կքննարկվեն ԵՄ–ին Թուրքիայի անդամակցության հետ կապված հարցեր

Անկարայում կքննարկվեն  ԵՄ–ին Թուրքիայի անդամակցության հետ կապված հարցեր

 Եվրամիությանը  Թուրքիայի անդամակցության հարցերը քննարկելու նպատակով Եվրոպական հարևանության և ընդլայնման քաղաքականության հարցերով ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն մեկնել է Անկարա: Նշենք, որ Թուրքիան այդ կառույցի թեկնածության կարգավիճակ է ստացել դեռևս 1999թ.:  ԵՄ–ին Թուրքիայի անդամակցության գործընթացը սառեցվել է վերջին երկու տարիներին` Եվրամիության մի շարք անդամ-երկրների դեմ լինելու պատճառով: Հիմնական խոչընդոտներից մեկն այն է, որ Թուրքիան չի ճանաչում Կիպրոսի Հանրապետությունը և փակ սահմաններ ունի հարևան երկրների հետ:

Այս խորագրի վերջին նյութերը