Ռ. Թորոսյան. «ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ոչ կոմպետենտության հետևանքների մասին»
Միջազգային հանրության մոտ սկսվել է ՀՀ 2012թ.-ի ԱԺ ընտրության որակումը, որպես «հանգիստ և խաղաղ», որն ուղղակի պատճենահանում է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության գնահատականներից:
Եվ սա այն պայմաններում, երբ վերջիններս, հայաստանցիների գերակշռող մասի մոտ ծաղրի են արժանանում:
Իսկ բանը հասել է նրան, որ որոշներն էլ այդ գնահատականները, ձևափոխել են, որպես օրինական կամ «ազատ ու արդար» ցանկալի գնահատականների և սկսել են արդեն թմբկահարել անգամ այդ մասին:
Գուցե հենց դա էր ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ սիրողական մակարդակի հիշյալ որակման իմաստը, որը հայաստանյան կամ միջազգային որևէ նորմի հետ առնչություն չունի:
Ինչևէ, խիստ մտահոգություն ենք հայտնում առանցքային այս դիտորդական առաքելության, մեր կարծիքով, ցածր մասնագիտական որակավորման կապակցությամբ, ինչի մասին բազմիցս ենք հայտարարել, շարունակելով լրացնել, մասնավորապես՝
Ս. Սարգսյանի և պաշտոնյա-պատգամավորության այլ թեկնածուների ցանկացած գործունեություն որակել են, որպես «պաշտոնական այց» և, որպես հետևանք, ԶԼՄ-ների կողմից իրականացված ԸՕ-ի 22-րդ հոդվածի 1/3-րդ մասի զանգվածային խախտումները չեն էլ արձանագրել,
Պաշտոնատար անձի լիազորություններն իրականացնելիս քարոզչության արգելքը չեն կիրառել ՀՀ Նախագահի համար և նորից չեն արձանագրել հարյուրավոր խախտումներ,
Սոցիոլոգիական հարցումները քարոզչություն չեն համարել և այլն:
Արդյունքում, միայն նախընտրական քարոզչության ժամանակահատվածում անտեսվել են 1000-ից ավելի խախտումներ, թողնելով ԺՀՄԻԳ-ական «հանգիստ ու խաղաղ» ընտրության տպավորություն:
Ռ. Թորոսյան. «ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ոչ կոմպետենտության հետևանքների մասին»
Միջազգային հանրության մոտ սկսվել է ՀՀ 2012թ.-ի ԱԺ ընտրության որակումը, որպես «հանգիստ և խաղաղ», որն ուղղակի պատճենահանում է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության գնահատականներից:
Եվ սա այն պայմաններում, երբ վերջիններս, հայաստանցիների գերակշռող մասի մոտ ծաղրի են արժանանում:
Իսկ բանը հասել է նրան, որ որոշներն էլ այդ գնահատականները, ձևափոխել են, որպես օրինական կամ «ազատ ու արդար» ցանկալի գնահատականների և սկսել են արդեն թմբկահարել անգամ այդ մասին:
Գուցե հենց դա էր ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ սիրողական մակարդակի հիշյալ որակման իմաստը, որը հայաստանյան կամ միջազգային որևէ նորմի հետ առնչություն չունի:
Ինչևէ, խիստ մտահոգություն ենք հայտնում առանցքային այս դիտորդական առաքելության, մեր կարծիքով, ցածր մասնագիտական որակավորման կապակցությամբ, ինչի մասին բազմիցս ենք հայտարարել, շարունակելով լրացնել, մասնավորապես՝
Արդյունքում, միայն նախընտրական քարոզչության ժամանակահատվածում անտեսվել են 1000-ից ավելի խախտումներ, թողնելով ԺՀՄԻԳ-ական «հանգիստ ու խաղաղ» ընտրության տպավորություն:
ՀՊԱԿ նախագահ
Ռուբեն Թորոսյան