Լրահոս

17.05.2012 09:23


Փրկենք Նելլի Ադամյանի կյանքը

Փրկենք Նելլի Ադամյանի կյանքը

Նելլի Ադամյանը գտնվում է Մոսկվայում, ուր տեղափոխվել է սուր լեյկոզի սրացումից (ռեցիդիվ) հետո: Ինտենսիվ քիմիաթերապիայի կուրսից հետո, ըստ Մոսկովյան բժիշկների, վերջնական բուժման միակ տարբերակն է ոսկրածուծի փոխպատվաստման վիրահատությունը: Բուժումը և վիրահատությունը մեծ ծախսերի հետ են կապված, իսկ Ադամյանների ընտանիքը այլևս ոչինչ չունի առաջարկելու իրենց աղջկա կյանքի փրկության համար...

Սարսափելի հիվանդությունը հայտնաբերվեց ուղիղ 2 տարի առաջ՝ 2010-ի գարնանը: Առաջին քիմիաթերապիայի բուժումը Նելլին ստացավ պրոֆեսոր Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում (տեսնել փաստաթղթերը): Հիվանդությունը ժամանակավոր հետ նահանջեց, սակայն սույն թվականի մարտին նորից գլուխ բարձրացրեց: Հաշվի առնելով հիվանդի թույլ վիճակը և ռեցիդիվի բուժման պայմանների բացակայությունը Երևանում՝ հայ բժիշկները խորհրդով Նելլին տեղափոխվեց Մոսկվա՝ Ա. Ի. Բուռնազյանի անվ. Մոսկովյան դաշտային բժշկական բիոֆիզիկական Կենտրոն (www.fmbcfmba.ru): Բարեբախտաբար, գտնվեցին շատ գթասիրտ բարեկամներ, ընկերներ և հարևաններ, ովքեր կարողացան գումար հայթհայթել (400 000 RUB) բուժման կանխավճարի համար: Սակայն բուժման ընդհանուր արժեքը, որի մեջ ներառվում են քիմիաթերապիայի 2 կուրս և ոսկրածուծի փոխպատվաստման վիրահատություն, ըստ հիվանդանոցի հետ Պայմանագրի՝ կազմում է մոտ 7 000 000 RUB: Հաշվի առնելով ընտանիքի ծանր ֆինանսական դրությունը՝ Ա. Ի. Բուռնազյանի անվ. կենտրոնը խոստացել է բավական զեղջել գումարը: Սակայն, անգամ այս տարբերակով, վերջնական բուժումը կկազմի մոտ 6 000 000 RUB (1 500 000 RUB՝ քիմիաթերապիայի 2 կուրս և 4 500 000 RUB՝ վիրահատություն), այսինքն՝ դեռ պետք է հայթհայթել 5 600 000 RUB: Նելլիի ծնողները, քույրը, բարեկամները և ընկերները չեն համապատասխանել դոնորության համար, ինչն ավելի է թանկացրել վիրահատության արժեքը: Մոսկովյան կլինիկայի բաժանմունքի վարիչ տն. Ա. Ա. Դավթյանի խոսքերով՝ տվյալ տիպի լեյկոզի բուժման հավանականությունը համարյա երաշխավորված է: 

Ցավոք սրտի, Նելլիի բարեկամները և հարազատները այլևս ոչ մի հնարավորություն չունեն բուժման համար վճարելու...
Մենք բոլորին խնդրում ենք չմնալ անտարբեր Նելլիի ճակատագրի հանդեպ և Ձեր հնարավորությունների սահմաններում օգնել հավաքել բուժման համար նախատեսված գումարը: Իհարկե, միայն միասնական ուժերով հնարավոր կլինի վերադարձնել Նելլիին կյանքի:
Մոսկովյան կլինիկայի հետ պայմանագիրը և ախտորոշման եզրակացությունը դուք կարող եք տեսնել այստեղ:

Եթե Դուք որոշել եք փոխանցել կամ արդեն փոխանցել եք գումար ստորև նշված ինչոր մի եղանակով, կխնդրենք անպայման լրացնել այս ձևը: Լրացման նպատակն է հետևել Ձեր փոխանցմանը և երաշխավորել փոխանցված դրամի մուտքը Նելլիի բուժման հաշվին:

Նունե Ադամյան
HSBC Bank Armenia (Էյջ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան)
Հ/Համար՝ 003150760001
SWIFT: MIDLAM22


Из России можно перечислить на этот специально открытый счет

Банк получателя: КБ ЮНИАСТРУМ БАНК (ООО)
Кор. Счет № 30101810600000000184
БИК 044585184
ИНН 7707286100
КПП 775001001
Адрес 127473, г. Москва, Суворовская пл., д.1
Получатель: КБ ЮНИАСТРУМ БАНК
Счет Получателя № 40820810800000001001
Назначение Платежа:
Для перечисления на счет Адамяна Степана Овсеповича № 40820810400005000106


2. WebMoney: 
Z Դրամապանակ (USD): Z303413568966 
R Դրամապանակ (RUB): R615978667668

Այս խորագրի վերջին նյութերը